Արցախ

Անսթափ քաղաքացին կրակոցներ է արձակել Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում

1 րոպեի ընթերցում

Անսթափ քաղաքացին կրակոցներ է արձակել Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 2 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Արցախի Հանրապետության ներքին գործերի նախարարության ոստիկանությունում ժամը 05:45-ի սահմաններում հաղորդում է ստացվել, որ Վերածննդի հրապարակում հնչել են կրակոցներ։

Արցախի ոստիկանությունը հայտնում է, որ դեպքի վայր է մեկնել քաղաքային վարչության ուժեղացված խումբը:

Պարզվել է, որ կրակոցները եղել են հրացանով, որի արձակողը Ստեփանակերտ քաղաքի բնակիչ Ս. Մ.-ն է։ Վերջինս անսթափ վիճակում իրեն պատկանող երկփողանի հրացանով հրապարակում օդ է կրակել։

Հասարակական կարգը կոպիտ խախտած քաղաքացին բերման է ենթարկվել քաղաքային վարչություն։ Հանգամանքները պարզվում են։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում