Արցախի բնակիչն Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող տարածքում է հայտնվել մոլորվելու հետևանքով

2 րոպեի ընթերցում

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 1 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանի կողմից ձերբակալված Ռաշիդ Բեգլարյանն Արցախի Հանրապետության քաղաքացի է: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնել է Արցախի տեղեկատվական շտաբը՝ անդրադառնալով Ադրբեջանի պետական սահմանապահ ծառայության տարածած հաղորդագրությանն այն մասին, որ օգոստոսի 1-ին ձերբակալել են ՀՀ քաղաքացու:

Արցախի տեղեկատվական շտաբի տարածած հաղորդագրության մեջ ասվում է. «Ըստ ադրբեջանական աղբյուրների՝ Արցախի Հանրապետության քաղաքացի, 1962թ. ծնված Ռաշիդ Բեգլարյանն այսօր ձերբակալվել է ադրբեջանական սահմանապահ ծառայության կողմից Աղավնո գյուղի մոտակայքում: Նա 2020թ. պատերազմի հետևանքով տեղահանվել է Շուշի քաղաքից, իսկ վերջին օրերին գտնվում էր Շուշիի շրջանի Հին շեն գյուղում: Ըստ նախնական տեղեկությունների՝ մոլորվելու հետևանքով ընկել է ադրբեջանական վերահսկողության տակ: Հանգամանքները ճշտվում են լիազոր մարմինների կողմից:

Արցախի իշխանությունները տեղեկացրել են ՌԴ խաղաղապահ զորակազմին միջադեպի մասին»:

Ավելի վաղ Ադրբեջանի պետական սահմանապահ ծառայությունը հայտնել էր օգոստոսի 1-ին Հայաստանի քաղաքացու ձերբակալելու մասին՝ նշելով, որ ձերբակալել են Հայաստանի քաղաքացի Ռաշիդ Արամայիսի Բեգլերյանին (ծնված 1962 թ.): Ադրբեջանի պետական սահմանապահ ծառայության հաղորդագրության համաձայն՝ ՀՀ քաղաքացին ձերբակալվել է իբր Աղավնո գյուղի հատվածում սահմանը խախտելու պահին:

Հայերեն English Русский

Պուտինը և Թրամփը հեռախոսազրույցի ժամանակ քննարկել են ԱԽՏՀ գագաթնաժողովում ՌԴ-ԱՄՆ-Չինաստան եռակողմ հանդիպման հնարավորությունը

ՀՀ վարչապետը ժամանել է Փարիզ

Զարուհի Բաթոյանն ընտրվեց ԱԺ առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ

Հայաստանն ու Իրանը բարեկամական մթնոլորտում քննարկում են բոլոր հարցերը. Սարգիս Խանդանյան

Թրամփը Սպիտակ տան իր մի քանի օգնականի 45 000 դոլար է նվիրել տոների կապակցությամբ. AP

Քննչական կոմիտեն տեսանյութ է հրապարակել Գագիկ Խաչատրյանի առանձնատան խուզարկությունից

Պատգամավորը չի բացառել սահմանազատման շուրջ պայմանավորվածության տրամաբանությունից որոշակի շեղումը՝ պայմանավորված ԹՐԻՓՓ-ի իրագործմամբ

ՆԱՏՕ-ի ակտիվությունն Արկտիկայում սպառնալիք է ստեղծում Ռուսաստանի անվտանգության համար. ՌԴ ԱԳՆ

Կառավարության նիստի օրը փոխվել է

Հայաստանում մի շարք ճանապարհներին առաջիկա օրերին երթևեկությունը ժամանակավորապես կսահմանափակվի