Գործարկվել է ArtsakhX մեսենջեր հավելվածը՝ հատուկ Արցախում կայուն և անվտանգ հաղորդակցության համար

3 րոպեի ընթերցում

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 1 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի Հանրապետության կառավարության և «Զանգի Լայվքոմ» փակ բաժնետիրական ընկերության միջև ստորագրված հուշագրի համաձայն` հատուկ արցախցիների համար ստեղծվել է ArtsakhX մեսենջեր հավելվածը, որը նախատեսված է Արցախում կայուն և անվտանգ հաղորդակցության համար: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին տեղեկացնում է Արցախի տեղեկատվական շտաբը՝ վկայակոչելով Արցախի տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը:

Ըստ աղբյուրի՝ ArtsakhX հավելվածի միջոցով օգտատերերը կարող են ամբողջությամբ՝ սկզբից մինչև վերջ (End-to-End) գաղտնագրված ձևով միմյանց փոխանցել անձնական հաղորդագրություններ, ֆայլեր, կատարել աուդիո և տեսազանգեր: Ի տարբերություն այլ հայտնի մեսենջերների՝ ArtsakhX-ում հաղորդագրությունները, ֆայլերը, զանգերը չեն պահպանվում սերվերների վրա, ինչը հնարավորություն կտա խուսափել հաքերային հարձակումներից։

««Տվյալների ցածր օգտագործման ռեժիմը» թույլ է տալիս հաղորդակցվել նույնիսկ ցածր թողունակությամբ, ոչ կայուն և նույնիսկ աշխարհից անջատված համացանցի բացակայության դեպքում։ Նշված համակարգի աշխատունակությունը ապահովելու համար պարտադիր է ունենալ Wi-Fi կամ բջջային տվյալների կապի հասանելիություն։ Այսինքն՝ այն կգործի նաև Արցախի Հանրապետությունից դուրս կապի խափանման, ընդհատման դեպքում։

Ինչո՞ւ օգտագործել ArtsakhX հաղորդագրությունների հավելվածը.

  • Բոլոր հաղորդագրությունները մաքսիմալ պաշտպանված են՝ սկզբից մինչև վերջ.
  • Համակարգը պաշտպանված է հսկողությունից և հաքերային հարձակումներից.
  • Լրիվությամբ գաղտնագրված տեքստեր, ֆայլեր, ձայնային զանգեր և տեսազանգեր.
  • Խմբային զրույցներ, բարձր որակի աուդիո և տեսազանգեր.
  • Ինտերնետ տրաֆիկի խնայողություն՝ «Տվյալների ցածր օգտագործման ռեժիմի» կիրառմամբ.
  • Հնարավորություն շփվել նույնիսկ ցածր թողունակությամբ և/կամ տատանվող ինտերնետ կապի պարագայում.
  • Պետական մարմիններից հրատապ ու նպատակային ծանուցումներ ստանալու հնարավորություն»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Նշվում է, որ օգտատերերը կարող են ներբեռնել և օգտագործել հավելվածը Google Play-ից, App Store-ից կամ ArtsakhX-ի պաշտոնական կայքից՝ գրանցվելով միայն արցախյան բջջային հեռախոսահամարով։

Zangi ընկերությունը «ArtsakhX» համակարգն ստեղծել և սպասարկում է անհատույց սկզբունքներով։

Հայերեն English Русский

Գագիկ Ծառուկյանը հայտարարել է, որ «Բարգավաճ Հայաստանը» կարող է ապահովել երաշխավորված խաղաղություն և տնտեսական զարգացում

Ոնց որ արդեն սովորել ենք մարդկանց հետ շփվել, ելույթներ ունենալ. Ռոբերտ Քոչարյանը՝ Սևանի հանրահավաքում

Հայաստանը 5500 վարդ է արտահանել Լատվիա. ԵՄ-ն խոստանում է աջակցել հայկական արտադրանքի մուտքին եվրոպական շուկա

Երևանում կայացավ հայրենական արտադրության զինտեխնիկայի և սպառազինության մեծ ցուցահանդեսը

Նազելի Բաղդասարյանը հայտնել է իր անունից կեղծ էլեկտրոնային նամակների տարածման մասին

ՊՆ-ն պարզաբանել է սահմանային անցակետերում ռազմական ոստիկանության ծառայության իրականացման նպատակը

Ռուսաստանը հայտարարել է, որ կմասնակցի Ղարաբաղում սոցիալական նշանակության ծրագրերի իրականացմանը

Իրանի և Ադրբեջանի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանային անվտանգությանը վերաբերող հարցեր

Երևանը համալրվեց նոր հանրային կանաչ տարածքով. ՀԱՀ-ում բացվեց Եռանկյունաձև այգին

Ավագ դպրոցներում կգործեն ճանապարհային երթևեկության անվտանգության և վարորդական իրավունքի նախապատրաստական խմբակներ