Ստեփանակերտում ԿԽՄԿ-ի գրասենյակի մոտ հանրահավաք է անցկացվել

2 րոպեի ընթերցում

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 29 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ստեփանակերտում տեղի է ունեցել հանրահավաք՝ Արցախում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի առաքելության գրասենյակի առջև՝ Ադրբեջանի կողմից առևանգված 68-ամյա քաղաքացուն վերադարձնելու պահանջով: «Արմենպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ հանրահավաքին մասնակցում էին նաև Արցախի պետական նախարար Գուրգեն Ներսիսյանը, Մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը, առևանգված քաղաքացի Վագիֆ Խաչատուրյանի հարազատները:

Արցախի պետնախարար Գուրգեն Ներսիսյանը ԿԽՄԿ ներկայացուցչի հետ հանդիպմանը նշել է, որ կոմիտեն պետք է հայտարարություն տարածի, որ Ադրբեջանի գործողությունների պատճառով ի վիճակի չէ իր գործառույթներն իրականացնելիս՝ երաշխավորել Արցախի բնակիչներից որևէ մեկի անվտանգությունը: «Մենք ուզում ենք, որպեսզի արձանագրեք, որ անկարող եք Արցախի բնակիչներից որևէ մեկի անվտանգությունն ապահովել: Դուք պետք է եվրոպական բոլոր հարթակներում բարձրաձայնեք, որ այսպես են ապահովում Արցախի ժողովրդի անվտանգությունը, երբ նույնիսկ աշխարհի բոլոր երկրների կողմից վստահություն ունեցող կառույցն ի վիճակի չէ իր տարբերանշանը կրող մեքենայում մեր քաղաքացուն պահել: Դուք նույնիսկ իրենց բանտում մեր քաղաքացու կյանքը չեք կարողանում երաշխավորել»,- հավելել է պետնախարարը՝ ընդգծելով, որ նաև պետք է հայտարարել ադրբեջանցիների հետ Արցախի ժողովրդի համակեցության անհնարինության մասին, որովհետև Արցախում ծնված յուրաքանչյուր անձի Ադրբեջանը կարող է նման անհիմն մեղադրանքներ ներկայացնել, ինչպես դա արել են առևանգված քաղաքացու դեպքում:

ԿԽՄԿ Ստեփանակերտի գրասենյակի ներկայացուցիչները հանրահավաքի մասնակիցների հետ հանդիպմանը հավաստիացրել են, որ գիտակցում են՝ դժվար իրավիճակ է ստեղծվել, և ջանասիրաբար շարունակում են աշխատել այս ուղղությամբ: Հանրահավաքի մասնակիցները հայտարարել են, որ կսպասեն ԿԽՄԿ-ի արձանագրումներին ու հայտարարությանը՝ իրենց ներկայացրած շեշտադրումներով:

Վան Նովիկով

Հայերեն العربية English Français

Ռուսաստանի և Ուկրաինայի փոխադարձ հարվածներից երկու կողմում գրանցվել են զոհեր և վիրավորներ

Գեղարքունիքի մարզում կաշառք տալու գործով կան կալանավորվածներ

Թուրքիան աջակցություն է հայտնել Հորդանան գետի Արևմտյան ափի իսրայելական բնակավայրերի հետ առևտուրը սահմանափակելու՝ 12 երկրների քայլերին

Թուրքիայի և Իրաքի խորհրդարանների նախագահները քննարկել են զինված խմբավորումների զինաթափման գործընթացը

Հութիները հայտարարել են, որ Սաուդյան Արաբիան 30-ից ավելի ավիահարված է հասցրել Եմենին

Բաղդադում քաղաքական խորհրդակցություններ են տեղի ունեցել Հայաստանի և Իրաքի միջև

Իրանի դեմ հակամարտության ընթացքում վիրավորված ԱՄՆ զինվորականների թիվը գերազանցել է 800-ը

Անակնկալ այցերը զորամասեր վեր են հանում խնդիրներ, որոնք տեսանելի չեն սովորական այցերի ընթացքում. Սուրեն Պապիկյան

Ռուբիոն հայտնել է, որ Մոսկվայում և Կիևում քննարկվել են բովանդակալից առաջարկներ

ՀՀ-ում ԱՄՆ գործերի հավատարմատարը Բաքվում հանդիպել է Ադրբեջանի ԱԳ նախարարի տեղակալի հետ