ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 28 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասյանը հրաժարական կտա։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Արցախի ԱԺ նախագահն այդ մասին հայտարարություն է տարածել։
«Սիրելի´ հայրենակիցներ
Իմ անձնական որոշմամբ քաղաքական պատասխանատվություն եմ վերցնում՝ հեռանալու Ազգային ժողովի նախագահի պաշտոնից, բայց միշտ հավատարիմ կմնամ 1991 թվականին մեր ժողովրդի կողմից հանրաքվեով ընդունված գաղափարին:
Մինչև վերջին շունչս ծառայելու եմ Հայաստանի Հանրապետությանը և նրա ժողովրդին, Արցախի Հանրապետությանը և նրա ժողովրդին:
Աստված պահապան Հայաստան աշխարհին:
Վաղը կներկայացնեմ հրաժարականի դիմում»,- ասված է հայտարարության մեջ: