Եվրոպական խորհրդարանի գերմանացի պատգամավորը Գերմանիայի կառավարությանն ու ԵՄ-ին կոչ է անում ճնշում գործադրել Ադրբեջանի վրա

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 28 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Եվրոպական խորհրդարանի գերմանացի պատգամավոր Լարս Պատրիկ Բերգը Գերմանիայի կառավարությանը և Եվրոպական Միությանը կոչ է արել ճնշում գործադրել Ադրբեջանի վրա Լաչինի միջանցքի արգելափակումը դադարեցնելու և իրավիճակի սրում թույլ չտալու համար։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Լարս Պատրիկ Բերգն այդ մասին գրել է «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում։

«Լաչինի միջանցքը պետք է բացվի։ Այն, որ անգամ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի մարդասիրական օգնությունը ներկայումս Հայաստանից Լեռնային Ղարաբաղ չի հասնում, միանգամայն անընդունելի իրավիճակ է։ Դաշնային կառավարությունը և ԵՄ հանձնաժողովը պետք է ճնշում գործադրեն Ադրբեջանի վրա, որպեսզի իրավիճակն ավելի չսրվի»,- գրել է Բերգը։

Հայաստանի կառավարությունը հուլիսի 26-ին 361 տոննա հումանիտար օգնություն է ուղարկել Լեռնային Ղարաբաղ՝ 19 բեռնատար ավտոմեքենաներով: Հումանիտար օգնությունը հուլիսի 26-ին հասել է Լաչինի միջանցքի մուտքի հատված: Հայաստանը խնդրել է, որ ԼՂ-ում տեղակայված ՌԴ խաղաղապահ զորախմբի ներկայացուցիչներն ընդունեն բեռն ու տեղափոխեն ԼՂ, որտեղ Լաչինի միջանցքի շուրջ 8 ամիս ապօրինի արգելափակված լինելու հետևանքով հումանիտար ճգնաժամ է հաստատված: Բեռնատարներով Հայաստանից Լեռնային Ղարաբաղ է ուղարկվում մակարոնեղեն, շաքարավազ, բուսական յուղ, կաթի փոշի, աղ, մանկական կեր, դեղորայք: Ադրբեջանը մինչ այս պահը խոչընդոտում է մարդասիրական օգնությամբ բեռնատարների մուտքը Լեռնային Ղարաբաղ։

Հայերեն English Français Русский Türkçe

Զելենսկին հայտարարել է, որ Ուկրաինայի գլխավոր դատախազը պետք է անհապաղ հեռանա պաշտոնից

Հիմնանորոգվում է Վարդենիս քաղաքի Լեռնագործների փողոցը

ԻՀՊԿ-ն Հորմուզի նեղուցի վրա MQ-1 տիպի անօդաչու թռչող սարք է խոցել

Պետգույքի կոմիտեն ներկայացրել է ավտոմեքենաների և շարժական գույքի առաջիկայում կայանալիք էլեկտրոնային աճուրդների ցանկը

Հունաստանի ափերի մոտ  25 մարդ է անհետ կորել միգրանտներով նավի խորտակումից հետո. AFP

Գեղարքունիքի 2 դպրոց մրցանակային տեղեր է զբաղեցրել «ՀՀ վարչապետի գավաթ» դպրոցականների սիրողական խճուղային հեծանվավազքի եզրափակիչ փուլում

Գեղարքունիքի մարզի օրվան նվիրված միջոցառումներ են տեղի ունեցել մարզի տարբեր բնակավայրերում

Երևանի Աղի լճի հարակից տարածքը կբարեկարգվի․ նախատեսվում է կառուցել սպորտային հրապարակ

Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող 13-րդ հողատարածքը

«Լամբադա» կամրջի հիմնանորոգումը նախատեսվում է ավարտել դեկտեմբերի 28-ին, երթևեկելի հատվածը՝ նոյեմբերի 1-ին