Արցախ

Հումանիտար բեռնատարները Կոռնիձորի սահմանային հատվածում կմնան, մինչև ՌԴ խաղաղապահները արձագանքեն․ Վարդան Սարգսյան

3 րոպեի ընթերցում

Հումանիտար բեռնատարները Կոռնիձորի սահմանային հատվածում կմնան, մինչև ՌԴ խաղաղապահները արձագանքեն․ Վարդան Սարգսյան

ԵՐԵՎԱՆ, 26 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Լեռնային Ղարաբաղում հումանիտար ճգնաժամի կառավարման աշխատանքային խմբի ներկայացուցիչ Վարդան Սարգսյանը նշել է, որ դեպի Լեռնային Ղարաբաղ ուղևորվող հումանիտար բեռնատարները Կոռնիձորի սահմանային հատվածում կմնան, մինչև ՌԴ խաղաղապահներից արձագանք ստացվի։

«Արմենպրես»-ի հետ հարցազրույցում Սարգսյանը հայտնեց` բեռնատարները ներկայիս հատվածում կմնան այնքան, մինչև որոշակի պատասխան կստանան, որ որոշվեն հաջորդ քայլերը: Արդեն իսկ դիմել են խաղաղապահներին, որ կազմակերպվի հումանիտար բեռների տեղափոխումը դեպի ԼՂ. «Մենք կապ ենք հաստատել ՌԴ խաղաղապահ ուժերի ներկայացուցիչների հետ, որպեսզի կազմակերպվի հումանիտար բեռների տեղափոխումը Լեռնային Ղարաբաղ, այս պահին դեռ չունենք հստակ արձագանք. սպասում ենք պատասխանի: Լրացուցիչ զարգացումների դեպքում արդեն հավելյալ կտեղեկացնենք»:

HM2_6141.JPG (504 KB)

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի փոխնախարար Աննա Ժամակոչյանը «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց, որ ՀՀ փոխվարչապետի գլխավորությամբ գործող աշխատանքային խմբի օգնությամբ կարևորվել և որոշվել է առաջին անհրաժեշտության պարենային մթերք և դեղորայք տեղափոխել Լեռնային Ղարաբաղ՝ հաշվի առնելով այն հումանիտար ճգնաժամը, որը ստեղծվել է։

HM2_6161.JPG (806 KB)

«Մասնավորապես, գիտենք, որ դեկտեմբերի 12-ից արգելափակված է Լաչինի միջանցքը և առօրյա պարենային և սպառման ապրանքների հոսքը կասեցված է։ Ճիշտ է, մինչև այս տարվա 2023 թվականի հունիսի 15-ը որոշակի փոքրիկ խմբաքանակներ հասնում էին Լեռնային Ղարաբաղ, բայց հունիսի 15-ից հետո հոսքն ամբողջությամբ դադարել էր»,- նշեց նա։

Աննա Ժամկոչյանը հավելեց, որ ՀՀ կառավարությունը խիստ կարևորվում է առաջին անհրաժեշտության պարենային մթերքների վայրկյան առաջ Լեռնային Ղարաբաղ հասնելը։

ՀՀ առողջապահության փոխնախարար Արմեն Նազարյանն ընդգծեց, որ ԼՂ տեղափոխվող հումանիտար բեռների կազմում կա մեծ ծավալի դեղորայք , սակայն այն որոշակի չափով է աջակցելու ԼՂ առողջապահական համակարգի ներկա վիճակին:

HM2_6177.JPG (928 KB)

«ԼՂ առողջապահական համակարգում ունենք խիստ ծանրաբեռնված, նույնիսկ աղետալի վիճակ, սպառման եզրին են գրեթե բոլոր տեսակի դեղամիջոցները, ունենք մեծ թվով ծանր հիվանդներ, որոնք երևանյան կլինիկաներ տեղափոխման կարիք ունեն։ Վերջին շրջանում հիվանդների տեղափոխումը ևս դադարեցված էր, վերջին երկու օրերին եղել է, բայց դա խիստ ուշացած էին»,- նշեց նա

Նազարյանի խոսքով` դեղորայքի ծավալը կազմում է մոտ 9 տոննա, կա նաև մասնավոր առողջապահական կազմակերպության կողմից որպես նվիրաբերություն փոխանցվող մեկ տոննա դեղորայք, որի մեջ ներառված է շուրջ 200 անվանում։

Ըստ նրա՝ այս ամենը ոչ թե լուծելու է Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակը, այլ որոշակի թոթափելու է բեռը, քանի որ այն ծավալը և ռեսուրսը, ինչը անհրաժեշտ է լինում Լեռնային Ղարաբաղի առողջապահական համակարգի համար, շատ ավելի մեծ ծավալ է կազմում, քան որ այսօր հնարավոր է ուղարկել։

Մանվել Մարգարյան

Առանձնացվել են շինություններ՝ վերափոխելու և ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց սոցիալական բնակարանով ապահովելու նպատակով

Հասարակական

Առանձնացվել են շինություններ՝ վերափոխելու և ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց սոցիալական բնակարանով ապահովելու նպատակով

2023 թվականին բնակարանային ապահովման ծրագրից օգտվել է ԼՂ-ից տեղահանված 839 ընտանիք

Հասարակական

2023 թվականին բնակարանային ապահովման ծրագրից օգտվել է ԼՂ-ից տեղահանված 839 ընտանիք

ԼՂ-ից բռնի տեղահանված 1437 անձ ստացել է ՀՀ քաղաքացիություն

Հասարակական

ԼՂ-ից բռնի տեղահանված 1437 անձ ստացել է ՀՀ քաղաքացիություն

ՄԱԿ-ը Իսրայելին կոչ է արել պատասխանատվության ենթարկել Գազայում ճամբարին հասցված ավիահարվածների մեղավորներին

Արցախ

ՄԱԿ-ը Իսրայելին կոչ է արել պատասխանատվության ենթարկել Գազայում ճամբարին հասցված ավիահարվածների մեղավորներին

ԼՂ-ից բռնի տեղահանված ընտանիքների բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագիրը մեկնարկել է

Արցախ

ԼՂ-ից բռնի տեղահանված ընտանիքների բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագիրը մեկնարկել է

Փաստաբանը հայտնում է Ստեփանակերտի քաղաքապետի տունը խուզարկելու մասին

Հասարակական

Փաստաբանը հայտնում է Ստեփանակերտի քաղաքապետի տունը խուզարկելու մասին

Կանադայի խորհրդարանում կազմակերպվել է «Լեռնային Ղարաբաղ. հայկական ժառանգությունը վտանգված է» խորագրով լուսանկարների ցուցահանդես

Մշակույթ

Կանադայի խորհրդարանում կազմակերպվել է «Լեռնային Ղարաբաղ. հայկական ժառանգությունը վտանգված է» խորագրով լուսանկարների ցուցահանդես

ԼՂ-ի մշակութային միջավայրը գտնվում է իսպառ ոչնչացման սպառնալիքի տակ. Համահայկական միությունը դատապարտում է ՅՈՒՆԵՍԿՕ-ի անհամաչափ քաղաքականությունը

Արցախ

ԼՂ-ի մշակութային միջավայրը գտնվում է իսպառ ոչնչացման սպառնալիքի տակ. Համահայկական միությունը դատապարտում է ՅՈՒՆԵՍԿՕ-ի անհամաչափ քաղաքականությունը

Ստեփանակերտում ադրբեջանական համալսարանի բացումը մաս է կազմում յուրացման զազրելի գործելակերպի. Համահայկական միություն

Քաղաքականություն

Ստեփանակերտում ադրբեջանական համալսարանի բացումը մաս է կազմում յուրացման զազրելի գործելակերպի. Համահայկական միություն

Կառավարությունը հաստատեց ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց բնակարանային ապահովման ծրագիրը

Արցախ

Կառավարությունը հաստատեց ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց բնակարանային ապահովման ծրագիրը

Ադրբեջանը հիմնահատակ ոչնչացրել է Բերձորի Սուրբ Համբարձում եկեղեցին

Արցախ

Ադրբեջանը հիմնահատակ ոչնչացրել է Բերձորի Սուրբ Համբարձում եկեղեցին

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում