Արցախ

Հայաստանից Լեռնային Ղարաբաղ տեղափոխվող մարդասիրական օգնության մեջ նաև դեղորայք կա

1 րոպեի ընթերցում

Հայաստանից Լեռնային Ղարաբաղ տեղափոխվող մարդասիրական օգնության մեջ նաև դեղորայք կա

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 26 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Արցախի առողջապահության նախարարությունը հայտնել է դեղերի ցանկը, որոնք ներառված են Հայաստանից տեղափոխվող մարդասիրական օգնության մեջ։

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է Արցախի առողջապահության նախարարության տարածած հաղորդագրությունից, Արցախի կարիքների համար Հայաստանի առողջապահության նախարարության կողմից բնակչության դեղապահովումն իրականացնելու նպատակով տրամադրվել է շուրջ 200 անվանում դեղ, այդ թվում` առաջին օգնության, մանկական և մեծահասակների համար նախատեսված դեղեր` ըստ ստորև ներկայացված խմբերի.

  1. Հակամանրէային դեղեր
  2. Սիրտ-անոթային հիվանդությունների բուժման նպատակով օգտագործվող դեղեր
  3. Արյան մակարդելիության վրա ազդող դեղեր
  4. Հորմոններ
  5. Անզգայացնող, ցավազրկող դեղեր
  6. Ներարկման դեղեր
  7. Ալերգիայի, անաֆիլաքսիայի դեղեր
  8. Հակացնցումային, հակաէպիլեպսային դեղեր
  9. Հակավիրուսային
  10. Հակահիստամինային
  11. Հակասնկային
  12. Հակահերպեսային
  13. Հեպատոպրոտեկտորներ
  14. Հակամիգրենային
  15. Հակաուռուցքային
  16. Ակնաբուժական
  17. Ախտահանիչներ
  18. Աղեստամոքսային
  19. Միզամուղ
  20. Հակաբորբոքային
  21. Հակափսխեցուցիչ
  22. Հոգեմետներ:
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում