Արցախ

Լաչինի միջանցքում հրադադարի ռեժիմի խախտման դեպք է արձանագրվել

1 րոպեի ընթերցում

Լաչինի միջանցքում հրադադարի ռեժիմի խախտման դեպք է արձանագրվել

ԵՐԵՎԱՆ, 25 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լաչինի միջանցքում, որը ռուս խաղաղապահների պատասխանատվության գոտին է, արձանագրվել է հրադադարի ռեժիմի խախտում: Զոհեր և վիրավորներ չկան:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ն, այս մասին հայտնում է ՌԴ պաշտպանության նախարարությունը:

«Լաչինի միջանցքում արձանագրվել է հրադադարի ռեժիմի մեկ խախտում, զոհեր և վիրավորներ չկան»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Նշվում է, որ ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատարությունն ադրբեջանական և հայկական կողմերի հետ հետաքննություն է անցկացնում այդ փաստի առնչությամբ։

Կարդացեք հոդվածը` EnglishFrançaisРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում