Իտալիան պատրաստ է նպաստել հարավկովկասյան տարածաշրջանում խաղաղության հաստատմանն ուղղված ջանքերին

4 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 25 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն Իտալիայի Հանրապետության նախագահի նստավայրում հանդիպել է նախագահ Սերջիո Մատարելլայի հետ:

«Ինձ համար և իտալացի ժողովրդի համար մեծ պատիվ է այսօր հյուրընկալել Ձեզ: Ձեր այցը լավ հնարավորություն է մեր ժողովուրդների դարավոր բարեկամությունը նշելու, մեր երկրների սերտ հարաբերություններն ավելի ամրապնդելու համար»,- ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ՀՀ նախագահի աշխատակազմի տարածած հաղորդագրությունից, ողջունելով պաշտոնակցին՝ նշել է Իտալիայի նախագահը:

Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ ՀՀ նախագահն ընդգծել է, որ հայ-իտալական հարաբերությունները երկարաժամկետ պատմություն ունեն.

«Մենք միշտ զգացել ենք Իտալիայի և իտալական շունչը Հայաստանում և Երևանում: Ուրախությամբ պետք է արձանագրեմ, որ մենք կարողանում ենք պահպանել մեր հարաբերությունների բարձր մակարդակը, թե քաղաքական, թե տնտեսական, թե մշակութային հարթակներում: Մենք բարձր ենք գնահատում Հայաստանի և Իտալիայի սերտ փոխգործակցությունն ինչպես երկկողմ, այնպես էլ Եվրամիության հարթակներում»,- ասել է նախագահը:

Հանդիպման ընթացքում քննարկվել է Հայաստանի և Իտալիայի համար համատեղ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում առկա համագործակցության ընդլայնման և նոր համատեղ ծրագրերի իրականացման հնարավորությունների վերաբերյալ հարցերի լայն շրջանակ: Անդրադարձ է կատարվել մասնավորապես առևտրատնտեսական, շինարարության, բարձր տեխնոլոգիական ոլորտներում արդյունավետ փոխգործակցության խթանման հեռանկարներին: Նախագահ Մատարելլան նշել է, որ վերջին շրջանում իր համար նկատելի է իտալական գործարարների մեծացող հետաքրքրությունը Հայաստանի նկատմամբ:

Նախագահ Վահագն Խաչատուրյանն անդրադառնալով հայաստանյան տնտեսության նկատմամբ օտարերկրյա բիզնեսների կողմից հետաքրքրության աճին, ընդգծել է, որ դա գլխավորապես պայմանավորված է վերջին տարիներին Հայաստանում կատարված բարեփոխումներով՝ ինչպես հասարակական-քաղաքական, այնպես էլ տնտեսական կյանքում: Նախագահը նշել է, որ կառավարության կողմից իրականացված բարեփոխումների և օրենսդրական փոփոխությունների արդյունքում հայաստանյան տնտեսությունն առավել գրավիչ է դարձել ներդրումների համար:

«Մենք շարժվում ենք ժողովրդավարության ուղիով նաև տնտեսության բնագավառում, այլ ռեսուրս մենք չունենք և անկախացումից հետո ժողովրդավարությունը մեր ամենակարևոր ձեռքբերումներից մեկն է, և հենց ժողովրդավարացման գործընթացները, համակարգային կոռուպցիայի դեմ պայքարն է նպաստել, որպեսզի հայաստանյան ներդրումային միջավայրը գրավիչ դառնա օտարերկրյա ներդրողների համար»,-ասել է նախագահը:

Զրույցի ընթացքում Հանրապետության նախագահն իր պաշտոնակցին մանրամասներ է ներկայացրել Լեռնային Ղարաբաղում վատթարացող հումանիտար իրավիճակի և հարավկովկասյան տարածաշրջանում առկա ընդհանուր իրողությունների և զարգացումների վերաբերյալ: Նախագահ Խաչատուրյանն ընդգծել է, որ անկախ դժվարություններից Հայաստանը հաստատակամ է տարածաշրջանում կայուն և հարատև խաղաղության հասնելու և հարևանների հետ բարիդրացիական հարաբերություններ հաստատելու իր դիրքորոշման մեջ:

Նախագահ Մատարելլան ի պատասխան նշել է, որ բարձր է գնահատում հանուն խաղաղության հաստատման Հայաստանի համարձակ քայլերը և հնարավորության սահմաններում պատրաստ է նպաստել հարավկովկասյան տարածաշրջանում խաղաղության հաստատմանն ուղղված ջանքերին:

Հանդիպման ընթացքում մտքեր են փոխանակվել նաև Հայաստանի և Իտալիայի միջև կրթության, գիտության, առողջապահության, մշակույթի և տուրիզմի ոլորտներում համագործակցության շարունակական խթանման հնարավորությունների վերաբերյալ: Երկուստեք կարևորվել է Հայաստան-Իտալիա ուղիղ չվերթների առկայությունը, ինչը լավ հնարավորություն է տուրիզմի զարգացման համար:

Հայերեն Français Русский

ԿԸՀ-ն ամփոփել է ԸԸՀ-ների իրականացրած վերահաշվարկի արդյունքները

Ալեն Ղևոնդյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել վարչական հսկողությունը

Գագիկ Խաչատրյանի որդու նկատմամբ խափանման միջոց ընտրվել է կալանքը․հայտարարվել է հետախուզում

Մարտունի համայնքի բոլոր բնակավայրերը հարստացել են դեկորատիվ ծառատեսակներով

ԵՄ երկրները հավանություն են տվել Ուկրաինայի և Մոլդովայի հետ ԵՄ անդամակցության բանակցություններ սկսելուն

Պակիստանի վարչապետը հայտարարել է, որ ԱՄՆ-ի և Իրանի միջև խաղաղությունը շատ մոտ է

Վրաց կաթողիկոսը կարևորել է հայ և վրաց ժողովուրդների բարեկամությունն ու քրիստոնյա արժեհամակարգի համընդհանրությունը

Փրկարար ծառայությունը հորդորել է զգուշանալ Ապարանի ջրամբարից մինչև Քասախի գետաբերանի հեղեղավտանգ գոտուն մոտ գտնվելուց

Իրանի ԱԳ նախարարը հայտարարել է, որ ԱՄՆ-ի հետ փոխըմբռնման հուշագիրը մոտ է ավարտին

Հայ-թուրքական սահմանի Մարգարայի անցակետով Լիբանան են ուղևորվել Հայաստանի հումանիտար օգնության բեռնատարները