Հասարակական

Ադրբեջանական դիրքերից կրակել են քաղաքացիական անձանց ուղղությամբ. Արցախի ոստիկանություն

1 րոպեի ընթերցում

Ադրբեջանական դիրքերից կրակել են քաղաքացիական անձանց ուղղությամբ. Արցախի ոստիկանություն

ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ոստիկանության Ասկերանի շրջանային բաժնի Շոշի բաժանմունքից հուլիսի 24-ին հաղորդում է ստացվել այն մասին, որ ժամը 11:20-ի սահմաններում, Մարտունու շրջանի Գիշի համայնքի բնակիչ Ա. Մ.-ն (ծնված 1959 թ.) իրեն պատկանող տրակտորով, Շոշ գյուղի վարչական տարածքում գյուղատնտեսական աշխատանքներ իրականացնելիս ադրբեջանական մարտական դիրքերից հրաձգային տարբեր տեսակի զենքերից կրակ են բացել տրակտորի ուղղությամբ։

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է Արցախի Հանրապետության ՆԳՆ-ի տարածած հաղորդագրությունից, զինադադարի խախտման հետևանքով դադարեցվել են գյուղատնտեսական աշխատանքները:

Բարեբախտաբար, ոչ ոք չի տուժել։

Հաղորդումը փոխանցվել է ռուսական խաղաղապահ զորակազմին։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում