Պաշտոնական

Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Բելգիայի վարչապետին

1 րոպեի ընթերցում

Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Բելգիայի վարչապետին

ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Բելգիայի Թագավորության վարչապետ Ալեքսանդր Դե Կրոյին՝ Բելգիայի Ազգային տոնի առթիվ: «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։

Ուղերձում ասված է. «Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ և բելգիացի բարեկամ ժողովրդին Բելգիայի Թագավորության Ազգային տոնի կապակցությամբ:

Մեծապես արժևորում եմ Հայաստանի և Բելգիայի ձեռքբերումները համա­գործակցության տարբեր բնագավառներում: Համոզված եմ, որ միասնական ջանքերի շնորհիվ Հայաս­տանի և Բելգիայի միջև հարաբերությունները կզարգանան և կընդ­լայն­վեն երկկողմ և բազմակողմ ձևաչափերում, այդ թվում՝ ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի շրջանակներում:

Օգտվելով առիթից՝ իմ գոհունակությունն եմ հայտնում Երևանում ռեզիդենտ դեսպանություն բացելու Բելգիայի կառավարության որոշման կապակցությամբ: Վստահ եմ, որ այն նոր լիցք կհաղորդի հայ-բելգիական ավանդական բարեկամության վրա հիմնված միջպետական հարաբերություններին:

Մաղթում եմ Ձեզ քաջառողջություն և ամենայն բարիք, իսկ Ձեր երկրին՝ բարգավաճում և առաջընթաց»:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում