Արցախ

Վառելիքի սղության պատճառով Ստեփանակերտում գործում է հասարակական տրանսպորտի ընդամենը 2 երթուղի

2 րոպեի ընթերցում

Վառելիքի սղության պատճառով Ստեփանակերտում գործում է հասարակական տրանսպորտի ընդամենը 2 երթուղի

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 20 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Արցախի Հանրապետության մայրաքաղաք Ստեփանակերտում սահմանափակվում է հասարակական տրանսպորտի շահագործումը․ մայրաքաղաքի բնակչությանը կշարունակեն սպասարկել միայն ծայրամասային թաղամասերը սպասարկող երկու երթուղիները։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդագրություն է տարածել Արցախի ներքին գործերի նախարարությունը․

«Հանրապետությունում ստեղծված իրավիճակով պայմանավորված, վառելիքի սղության և հանրային տրանսպորտի բացակայության պատճառով, մայրաքաղաքում բացի երկու երթուղիներից, որոնք ծայրամասային թաղամասերն են սպասարկում, դադարեցված է հասարակայան տրանսպորտի շահագործումը:

Այս օրերին մի խումբ քաղաքացիներ, այդ թվում՝ անչափահասներ, որպես այլընտրանքային միջոց օգտագործում են հեծանիվներ, մոպեդներ և կամ ինքնագլորներ:

Ճանապարհային ոստիկանությունը հորդորում է ծնողներին ուշադիր լինել երեխաների նկատմամբ և տրանսպորտի այլընտրանքային միջոցները կիրառել նախատեսված վայրերում, առանց վտանգելու սեփական կյանքը, բացառելու վթարների դեպքերը»,- ասված է հաղորդագրության մեջ:

Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքն ապօրինի արգելափակելու հետևանքով Արցախում հումանիտար իրավիճակը սրվում է ժամ առ ժամ։ Գրեթե դատարկ են խանութները, կա սննդի, առաջին անհրաժեշտության ապրանքների, այդ թվում՝ վառելիքի պակաս։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում