Պաշտոնական

Փաշինյանը Ֆրանսիայի դեսպան Անն Լույոյին շնորհակալություն է հայտնել արդյունավետ համագործակցության համար

1 րոպեի ընթերցում

Փաշինյանը Ֆրանսիայի դեսպան Անն Լույոյին շնորհակալություն է հայտնել արդյունավետ համագործակցության համար

ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Անն Լույոյին, ով ավարտում է դիվանագիտական առաքելությունը մեր երկրում:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ վարչապետի աշխատակազմից, Նիկոլ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել դեսպանին արդյունավետ համագործակցության և հայ-ֆրանսիական հարաբերությունների հետագա զարգացմանը նպաստելու համար: Նիկոլ Փաշինյանը նշել է, որ տարբեր ոլորտներում հայ-ֆրանսիական փոխգործակցությունը կրում է դինամիկ բնույթ և համոզմունք հայտնել, որ առաջիկայում ևս այն կշարունակի ամրապնդվել:

Ըստ աղբյուրի՝ վարչապետը հետագա գործունեության մեջ դեսպանին մաղթել է հաջողություններ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում