Հասարակական

Կապիտալ նորոգման են ենթարկվում Ակունքի միջնակարգ դպրոցի մարզադահլիճը եւ նիստերի դահլիճը

1 րոպեի ընթերցում

Կապիտալ նորոգման են ենթարկվում Ակունքի միջնակարգ դպրոցի մարզադահլիճը եւ նիստերի դահլիճը

ԳԱՎԱՌ, 19 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Գեղարքունիքի մարզի Վարդենիս համայնքի Ակունք գյուղում կապիտալ նորոգման են ենթարկվում մարզադահլիճի եւ նիստերի դահլիճի մասնաշենքերը։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի քաղաքաշինության, հողաշինության եւ ենթակառուցվածքների կառավարման վարչությունից, ծրագիրն իրականացվում է ՀՀ պետբյուջեի միջոցներով եւ ՀՀ քաղաքաշինության կոմիտեի պատվերով։ Շինարարության պայմանագրային արժեքը կազմում է 220 միլիոն դրամ։ Շինարարական աշխատանքները մեկնարկել են 2022 թվականի մայիսից եւ կավարտվեն 2023 թվականի վերջերին։ Ծրագրով նախատեսվում է դպրոցի մարզադահլիճի եւ նիստերի դահլիճի հին տանիքի եւ ծակի քանդում, հիմքերի եւ պատերի ամրացում, հանդերձարանների կառուցում, ներքին հարդարման աշխատանքների իրականացում։ 2023 թվականի հուլիսի 18-ի դրությամբ շինարարական աշխատանքներն այստեղ ավարտվել են շուրջ 50 տոկոսով։

Շինաշխատանքների մշտադիտարկման անցկացման նպատակով վերջերս Ակունքի միջնակարգ դպրոցի շինհրապարակ է այցելել Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը։

Խոսրով Խլղաթյան

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում