Հասարակական

Սեւան համայնքի 2023 թվականի բյուջեի առաջին կիսամյակի սեփական եկամուտները կատարվել են 118.9 տոկոսով

3 րոպեի ընթերցում

Սեւան համայնքի 2023 թվականի բյուջեի առաջին կիսամյակի սեփական եկամուտները կատարվել են 118.9 տոկոսով

ԳԱՎԱՌ, 17 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Գեղարքունիքի մարզի Սեւան համայնքի 2023 թվականի բյուջեի սեփական եկամուտները առաջին կիսամյակի արդյունքներով հավաքագրվել են 118,9 տոկոսով։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Սեւանի համայնքապետարանի աշխատակազմից, 2023 թվականի առաջին կիսամյակում Սեւան համայնքի բյուջեի վարչական մասը կատարվել 106 տոկոսով , կամ պլանավորված 734.7 միլիոն դրամի դիմաց փաստացի հավաքագրվել է 778.8 միլիոն դրամ:

Վարչական բյուջեում սեփական եկամուտները կատարվել են 118.9 տոկոսով , կամ պլանավորված 232,9 միլիոն դրամի փոխարեն փաստացի հավաքագրվել է 276.9 միլիոն դրամ: Գերակատարումը կազմել է 44 միլիոն դրամ: Եկամտատեսակներից գերակատարվել է գույքահարկը, որը շենք-շինությունների գծով կազմել է 237,6, փոխադրամիջոցների գծով՝ 131.2, տեղական տուրքերի գծով՝ 115.5 տոկոս, իսկ մնացած եկամտատեսակների, այդ թվում` հողի հարկի, անշարժ գույքի հարկի, աղբահանության վարձավճարների գծով, թերակատարվել է:

Ոչ հարկային եկամուտների մեջ գերակատարվել է ինքնակամ կառույցների օրինականացման եւ այլ եկամուտների գծով եկամտատեսակները:

Համայնքի ֆոնդային բյուջեի եկամուտները կատարվել է 95.8 տոկոսով:

Նախորդ տարվա առաջին կիսամյակի համեմատությամբ համայնքի բյուջեի եկամուտներն ավելացել են 396.6 միլիոն դրամով կամ 51.4 տոկոսով։

2023 թվականի առաջին կիսամյակում Սեւան համայնքի բյուջեի ծախսերը կատարվել են 91.8 տոկոսով: Թերակատարումը կազմել է 104.6 միլիոն դրամ:

Վարչական բյուջեի ծախսերը կատարվել են 96.9 տոկոսով, թերակատարումը կազմել է 24,3 միլիոն դրամ: Վարչական բյուջեի փաստացի ծախսերի 35,8 տոկոսը կամ 269,6 միլիոն դրամը կազմել են կրթության եւ մշակույթի ծախսերը, 176 միլիոն դրամ` ընդհանուր բնույթի համայնքային ծառայությունները, 120,8 միլիոն դրամ` սանիտարական մաքրման ծախսերը:

2023 թվականի հունվարի 1-ի դրությամբ վարչական բյուջեի գծով կուտակվել են միայն ընթացիկ պարտքեր, որոնք մարվել են 1-ին եռամսյակի ընթացքում:

2023 թվականի 1-ին կիսամյակի ընթացքում մարվել է 495 միլիոն դրամ պարտք, որը հիմնականում 2022 թվականից տեղափոխված ճանապարհաշինության գծով պարտքերն էին:

Այս տարվա հունիսի 30-ի դրությամբ Սեւան համայնքի ֆոնդային բյուջեի պարտքը կազմում է 32 միլիոն դրամ:

Խոսրով Խլղաթյան

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում