Արցախ

Վիտալի Բալասանյանին մեղադրանք է առաջադրվել 4 հոդվածով

1 րոպեի ընթերցում

Վիտալի Բալասանյանին մեղադրանք է առաջադրվել 4 հոդվածով

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 19 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Արցախի հերոս, Անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Վիտալի Բալասնայանին մեղադրանք է առաջադրվել Արցախի քրեական օրենսգրքի 4 հոդվածով:

Այս մասին «Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում տեղեկացրեց Վիտալի Բալասանյանի շահերի պաշտպան Ռաֆայել Մարտիրոսյանը:

«Նրան մեղադրանք է առաջադրվել գույքի հափշտակության, ապօրինի կերպով զենք, ռազմամթերք պահելու, իշխանության ներկայացուցչի նկատմամբ կյանքի կամ առողջության համար ոչ վտանգավոր բռնություն գործադրելու, թմրամիջոցներ պահելու համար»,-մանրամասնեց փաստաբանը:

Վիտալի Բալասանյանը ձերբակալվեր էր հուլիսի 14-ին։ Հուլիսի 17-ին Արցախի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանը մերժել էր Վիտալի Բալասանյանին կալանավորելու միջնորդությունը․ Բալասանյանն ազատ է արձակվել։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում