Արցախ

Ասկերանի ոստիկանական անցակետով դեպի Ակնա և հակառակ ուղղությամբ որևէ տրանսպորտային միջոց չի անցել. Արցախի ՆԳՆ

1 րոպեի ընթերցում

Ասկերանի ոստիկանական անցակետով դեպի Ակնա և հակառակ ուղղությամբ որևէ տրանսպորտային միջոց չի անցել. Արցախի ՆԳՆ

ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի ՆԳ նախարարությունը վստահեցնում է, որ Ասկերան քաղաքի ոստիկանական անցակետով դեպի Ակնա և հակառակ ուղղությամբ որևէ տրանսպորտային միջոց չի անցել, առավել ևս՝ հումանիտար բեռներ չեն տեղափոխվել։

««Ֆեյսբուք» սոցիալական ցանցում հերթական ապատեղեկատվությունն է տարածվում առ այն, թե իբր Ակնայից` (Աղդամ) Ասկերան քաղաքով ռուս խաղաղապահների ուղեկցությամբ, Կարմիր խաչի աշխատակիցները հումանիտար օգնություն են տեղափոխում։

Կո'չ ենք անում տուրք չտալ չճշտված տեղեկություններին և զերծ մնալ պառակտողական ու զրպարտիչ գործողություններից»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նշված է Արցախի ՆԳ նախարարության տարածած հաղորդագրության մեջ:

Հաղորդագրության մեջ նաև ասվում է, որ ոստիկանության Ասկերանի շրջանային բաժնի ծառայողները այդ անցակետում շուրջօրյա հերթապահություն են իրականացնում, մշտական դիտարկման տակ պահելով Ասկերան քաղաքի և հարակից բնակավայրերի անցուդարձը։

Կարդացեք հոդվածը` EnglishFrançaisРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում