Արցախ

Վիտալի Բալասանյանն ազատ է արձակվել

1 րոպեի ընթերցում

Վիտալի Բալասանյանն ազատ է արձակվել

ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի Հանրապետության ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանը մերժել է Արցախի հերոս Վիտալի Բալասանյանին կալանավորելու միջնորդությունը:

Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում հայտնել է Վիտալի Բալասանյանի շահերի պաշտպան Ռաֆայել Մարտիրոսյանը:

Փաստաբանը տեղեկացրել է՝ այս պահին Վիտալի Բալասանյանն ազատության մեջ է:

Վիտալի Բալասանյանը ձերբակալվել էր հուլիսի 14-ին։ Նա կասկածվում էր իշխանության նկատմամբ բռնություն գործադրելու կամ բռնություն գործադրելու սպառնալիք հնչեցնելու մեջ։ Հուլիսի 17-ին Վիտալի Բալասանյանին կալանավորելու միջնորդություն էր ներկայացվել դատարան։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում