Արցախ

Դատարանը գնացել է խորհրդակցական սենյակ՝ Վիտալի Բալասանյանին կալանավորելու միջնորդության վերաբերյալ որոշում կայացնելու

1 րոպեի ընթերցում

Դատարանը գնացել է խորհրդակցական սենյակ՝ Վիտալի Բալասանյանին կալանավորելու միջնորդության վերաբերյալ որոշում կայացնելու

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 17 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Արցախի Հանրապետության ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանը քննարկել է Արցախի հերոս Վիտալի Բալասանյանին կալանավորելու միջնորդությունը։ Դատարանը գնացել է խորհրդակցական սենյակ՝ միջնորդության վերաբեյալ որոշում կայացնելու։

«Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին հայտնեց Վիտալի Բալասանյանի շահերի պաշտպան Ռաֆայել Մարտիրոսյանը։

«Որոշումը կհրապարակվի ժամը 19։00-ին»,- հայտնեց փաստաբանը։

Վիտալի Բալասանյանը ձերբակալվել էր հուլիսի 14-ին։ Նա կասկածվում է իշխանության նկատմամբ բռնություն գործադրելու կամ բռնություն գործադրելու սպառնալիք հնչեցնելու մեջ։ Հուլիսի 17-ին Վիտալի Բալասանյանին կալանավորելու միջնորդություն էր ներկայացվել դատարան։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում