Հասարակական

Դեկտեմբերից ի վեր Լեռնային Ղարաբաղի ավելի քան 100 հազար հայեր շրջափակված են Ադրբեջանի կողմից. ԵԽ պատգամավոր

1 րոպեի ընթերցում

Դեկտեմբերից ի վեր Լեռնային Ղարաբաղի ավելի քան 100 հազար հայեր շրջափակված են Ադրբեջանի կողմից. ԵԽ պատգամավոր

ԵՐԵՎԱՆ, 15 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրոպական խորհրդարանի ֆրանսիացի պատգամավորՆատալի Լուզոն անդրադարձել է Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի արգելափակմանն ու Լեռնային Ղարաբաղի 120 հազար հայերի շրջափակման փաստին:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ԵԽ պատգամավորն այս մասին գրառում է կատարել իր «Թվիթեր»-էջում:

«Դեկտեմբերից ի վեր Լեռնային Ղարաբաղի ավելի քան 100 հազար հայեր շրջափակած են Ադրբեջանի կողմից՝ Ռուսաստանի մեղսակցությամբ։ Լեռնային Ղարաբաղ. հազարավոր մարդիկ ցույց են անում՝ պահանջելով բացել դեպի Հայաստան միջանցքը»,-նշել է Լուզոն:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում