Քաղաքականություն

Երասխում կառուցվող երկաթի ձուլման գործարանի՝ Բաքվի գնդակոծությունները կդիտվեն որպես քաղաքական որոշում. ԱՄՆ սեփականատերեր

6 րոպեի ընթերցում

Երասխում կառուցվող երկաթի ձուլման գործարանի՝ Բաքվի գնդակոծությունները կդիտվեն որպես քաղաքական որոշում. ԱՄՆ սեփականատերեր

ԵՐԵՎԱՆ, 14 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երասխում կառուցվող երկաթի ձուլման գործարանի սեփականատեր ամերիկյան «ՎԻՐՏՈՒԱԼ ՖՈՆԴԻՆԳ» և «ՍԻԷՍԻ ԳԼՈԲԱԼ ԻՆՎԵՍԹՄԵՆԹՍ» ՍՊ ընկերությունները հայտարարություն են տարածել Ադրբեջանի կողմից գնդակոծությունների վերաբերյալ՝ նշելով, որ Ադրբեջանի կողմից մատնանշած միջազգային կոնվենցիաների որևէ դրույթ ընկերությունները չեն խախտել և պատրաստ են միջազգային իրավական հարթակներում պահանջելու կատարված ներդրումների, կրած վնասների և չստացված օգուտների հատուցում: Իսկ անզեն բանվորերի ուղղությամբ կրկին կրակահերթ արձակելու պարագայում, ընկերությունները դա կդիտեն ուղիղ հարված ամերիկյան կապիտալի ուղղությամբ, որը ոչ թե բնապահպանական շարժառիթ ունի, այլ զուտ քաղաքական որոշում է:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ հայտարարության մեջ նշված է. «Սույն թվականի հունիսի սկզբին Ադրբեջանը հայտարարեց, որ Հայաստանի Երասխ բնակավայրում կառուցվում է մետալուրգիական գործարան, որը բնապահպանական խնդիրներ է ստեղծելու իրենց երկրի համար: Մեր կողմից Հայաստանում հիմնադրված «Ջի Թի Բի Սթիլ» ընկերությունը հունիսի 8-ին հայտարարություն տարածեց, նշելով, որ ստացել է շրջակա միջավայրի վրա ազդեցության դրական եզրակացություն՝ համապատասխան փորձաքննական պահանջներով, որոնք համապատաասխանում են բոլոր միջազգային չափորոշիչներին։

5 օր անց՝ հունիսի 13-ին, Ադրբեջանը սկսեց կրակել մեր կողմից կառուցվող գործարանի ուղղությամբ: Կրակոցները շարունակվում են մինչ այսօր: Այս ընթացքում մարմնական ծանր վնասվածքներ են ստացել մեր 2 աշխատակիցները, վնասվել և շարքից դուրս են եկել ընկերության տրակտորը, կռունկն ու բեռնատարը: Դրանք ֆոտո և տեսանկարահանմամբ արձանագրվել և հրապարակվել են մեր կողմից: Վերոնշյալ փաստերն արձանագրել են նաև տարբեր երկրների դեսպաններ, դիվանագիտական ներկայացուցիչներ, միջազգային դիտորդներ և լրագրողներ:

Հարկ ենք համարում ընդգծել հետևյալ անկյունաքարային կետերը՝

1. Կեղծ են պնդումները, որ Երասխում կառուցվող գործարանը էկոլոգիական խնդիր է ստեղծելու Ադրբեջանի համար: Մեր գործարանը ոչ թե մետալուրգիական է, որտեղ հանքաքարից մետաղ են արտազատում, այլ մետաղաձուլարան է, որտեղ պատրաստի մետաղները, ձուլելու արդյունքում, վերածվում են ամրանների: Այս պարագայում, չկան վնասակար արտանետումներ ո՛չ դեպի մթնոլորտ, ո՛չ դեպի շրջակա միջավայր ու պոչամբար: Թափոններ նույնպես չկան: Նմանատիպ գործարան այժմ աշխատում է նաև Ադրբեջանի մայրաքաղաքում՝ «Բաքու սթիլ քոմփանի» անվամբ, որը տարեկան 4 անգամ ավելի երկաթ է ձուլում, քան նախատեսվում է ձուլել մեր գործարանում և գնտվում է բնակելի տներից 400 մետր հեռավորության վրա:

2. Երասխ համայնքի բնակելի տները գտնվում են մեր գործարանից շուրջ 300 մետր հեռավորության վրա, իսկ ադրբեջանական ամենամոտ Հեյդարաբադ գյուղը 1.8 կմ հեռավորության վրա: Հետևաբար, Ադրբեջանի համար բնապահպանական խնդիր ստեղծելու նպատակ այստեղ չի՛ կարող լինել: Նմանատիպ գործարան կա նաև Հայաստանի Չարենցավան քաղաքում, որը 1.8 կմ շառավղով ընդգրկում է ամբողջ քաղաքն ու հարակից գյուղն՝ իրենց տասնյակ հազարավոր քաղաքացիներով:

3. Գործարանն աշխատելու է ջրային հովացման համակարգով, որտեղ օգտագործվող ջուրը ներքին շրջապտույտի մեջ է և երբեք դուրս չի գալիս գործարանի տարածքից: Դա նման է մեքենայի շարժիչը հովացնող հեղուկին, որը երբեք դուրս չի գալիս մեքենայից: Արաքս գետը, որի հնարավոր աղտոտման մասին բարձրաձայնում են ադրբեջանցիները, գտնվում է գործարանից 6 կմ հեռավորության վրա: Եթե անգամ մենք դիտավորություն ունենանք գետն աղտոտելու, չենք կարող:

4. Մեր գործարանի վառարանի ծխնելույզն ունենալու է 33 մետր բարձրություն և եռաստիճան ֆիլտրման համակարգ, որի միջոցով բարձրացող օդը չի ունենալու շրջակա միջավայրի վրա բացասական ազդեցություն: Դա հաստատվել է ՇՄԱԳ փորձաքննության ընթացքում, որը տևել է ավելի քան 6 ամիս:

Այսպիսով, Ադրբեջանի կողմից մատնանշած միջազգային կոնվենցիաների որևէ դրույթ մենք չենք խախտել, քանի որ մեր կողմից կառուցվող գործարանի տեսակն ու արտադրողականության չափը չի՛ առաջացնում անդրսահմանային ազդեցություն:

Այս պնդումներն ապացուցելու համար պատրաստ ենք աշխատանքային կարգով քննարկել միջազգային փորձագետների հետ ինչպես առերես հանդիպման, այնպես էլ հեռահար ձևաչափերով:

Վերոգրյալին հաջորդելու են մեր գործողությունները միջազգային իրավական հարթակներում, որոնց համար մենք չենք խնայի որևէ միջոց և պահանջելու ենք կատարված ներդրումների, կրած վնասների և չստացված օգուտների հատուցում: Ընդգծենք, որ մենք ունենք բոլոր հիմքերն, այդ թվում՝ արձանագրված շուրջ 40 երկրների դիվանագիտական ներկայացուցիչների կողմից:

Մեր այս հայտարարությունն անտեսելու և անզեն բանվորերի ուղղությամբ կրկին կրակահերթ արձակելու պարագայում, մենք դա կդիտենք ուղիղ հարված ամերիկյան կապիտալի ուղղությամբ, որը ոչ թե բնապահանական շարժառիթ ունի, այլ զուտ քաղաքական որոշում է»:

Fitch-ը Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտության սրացում չի կանխատեսում՝ չնայած առկա դժվարություններին

Քաղաքականություն

Fitch-ը Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտության սրացում չի կանխատեսում՝ չնայած առկա դժվարություններին

ՀՀ ԱԳ նախարարն աշխատանքային այց կկատարի Կիպրոս

Արտաքին քաղաքականություն

ՀՀ ԱԳ նախարարն աշխատանքային այց կկատարի Կիպրոս

Բելգիան ողջունում է Խաղաղության եվրոպական հիմնադրամից Հայաստանին օգնություն հատկացնելու որոշումը

Արտաքին քաղաքականություն

Բելգիան ողջունում է Խաղաղության եվրոպական հիմնադրամից Հայաստանին օգնություն հատկացնելու որոշումը

Եվրոպական խորհուրդը հաստատել է Մագդալենա Գրոնոյին Հարավային Կովկասում ԵՄ հատուկ ներկայացուցչի պաշտոնում

Քաղաքականություն

Եվրոպական խորհուրդը հաստատել է Մագդալենա Գրոնոյին Հարավային Կովկասում ԵՄ հատուկ ներկայացուցչի պաշտոնում

Լեռնային Ղարաբաղի փախստականների իրավապաշտպան միության աշխատանքի առանցքում է արցախահայության վերադարձի իրավունքի իրացումը

Քաղաքականություն

Լեռնային Ղարաբաղի փախստականների իրավապաշտպան միության աշխատանքի առանցքում է արցախահայության վերադարձի իրավունքի իրացումը

ՀՀ-ում Ֆրանսիայի նախկին դեսպան Ջոնաթան Լաքոտը դիվանագիտական առաքելությունը կշարունակի Հունգարիայում

Քաղաքականություն

ՀՀ-ում Ֆրանսիայի նախկին դեսպան Ջոնաթան Լաքոտը դիվանագիտական առաքելությունը կշարունակի Հունգարիայում

Վրաստանը շահագրգռված է Հայաստանի կայունությամբ․ Սամցխե-Ջավախքում տեղի է ունեցել երկու երկրների խորհրդարանների պատվիրակությունների հանդիպումը

Քաղաքականություն

Վրաստանը շահագրգռված է Հայաստանի կայունությամբ․ Սամցխե-Ջավախքում տեղի է ունեցել երկու երկրների խորհրդարանների պատվիրակությունների հանդիպումը

Իրանի դեսպանը ևս հերքել է Թեհրանի և Երևանի միջև զենքի ձեռքբերման պայմանագրի մասին տեղեկությունները

Քաղաքականություն

Իրանի դեսպանը ևս հերքել է Թեհրանի և Երևանի միջև զենքի ձեռքբերման պայմանագրի մասին տեղեկությունները

Սիրիայի խորհրդարանի հայ պատգամավորն ակնկալում է ակտիվացնել Հայաստանի հետ հարաբերությունները. հարցազրույց Մարիա Գաբրիելյանի հետ

Քաղաքականություն

Սիրիայի խորհրդարանի հայ պատգամավորն ակնկալում է ակտիվացնել Հայաստանի հետ հարաբերությունները. հարցազրույց Մարիա Գաբրիելյանի հետ

Ինչու է Ալիևը խուսափում Փաշինյանի հետ հանդիպելուց․ վերլուծաբանը ներկայացրել է պատճառները

Քաղաքականություն

Ինչու է Ալիևը խուսափում Փաշինյանի հետ հանդիպելուց․ վերլուծաբանը ներկայացրել է պատճառները

Գնահատում եմ վերջին տարիներին ԵՄ անդամ բոլոր երկրների գործընկերների հետ համագործակցությունը․ Արարատ Միրզոյան

Քաղաքականություն

Գնահատում եմ վերջին տարիներին ԵՄ անդամ բոլոր երկրների գործընկերների հետ համագործակցությունը․ Արարատ Միրզոյան

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում