Արցախ

Արցախի պետնախարարը ներկայացրեց ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատարության հետ հանդիպման արդյունքները

1 րոպեի ընթերցում

Արցախի պետնախարարը ներկայացրեց ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատարության հետ հանդիպման արդյունքները

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 14 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Արցախի Հանրապետության պետական նախարար Գուրգեն Ներսիսյանը մանրամասներ է ներկայացրել Արցախում տեղակայված ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատարության հետ ունեցած հանդիպումից։

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Գուրգեն Ներսիսյանը հայտնեց, որ ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատար Ալեքսանդր Լենցովի հետ պայմանավորվել են, որ խաղաղապահներն ամենօրյա ռեժիմով Ռուսաստանի պատկան կառույցներին կզեկուցեն Արցախում տիրող իրավիճակը։

Պետնախարարի խոսքով` խաղաղապահ առաքելության հրամանատարությունն ընդունում է, որ խախտվել են 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության դրույթները։ «Պարտավորվել և ընդունել են, որ իրենք աշխատանք ունեն անելու` հումանիտար ճգնաժամը վերացնելու համար»,- հավելեց Գուրգեն Ներսիսյանը։

ռռռռ.jpg (140 KB)

Պետնախարարը հավելեց, որ Ասկերանի շրջանի բնակիչները կմնան խաղաղապահ զորակազմի մշտական տեղակայման վայրի մոտ տեղադրված վրաններում այնքան ժամանակ, մինչև հստակ լուծումներ չտրվեն խնդրին։

Համաժողովրդական շարժման մյուս մասնակիցները վերադարձան Ստեփանակերտ, որտեղ նույնպես վրաններ են տեղադրվելու, պետնախարարի բնորոշմամբ` Արցախում ստեղծված իրավիճակի կարմիր լույսը վառ պահելու համար։

Վան Նովիկով

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում