Արցախ

Արցախում հանրահավաքի մասնակիցները երթով շարժվում են դեպի ՌԴ խաղաղապահների զորակայան

1 րոպեի ընթերցում

Արցախում հանրահավաքի մասնակիցները երթով շարժվում են դեպի ՌԴ խաղաղապահների զորակայան

ԵՐԵՎԱՆ, 14 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Արցախում մեկնարկած համաժողովրդական շարժման հանրահավաքի մասնակիցները քայլերթով շարժվում են դեպի ՌԴ խաղաղապահ զորակազմի զորակայան, որը գտնվում է Իվանյան համայնքում։

Հանրահավաքի մասնակիցները ՌԴ խաղաղապահներից կպահանջեն ապահովել ազատ տեղաշարժը Լաչինի միջանցքով և դադարեցնել հումանիտար աղետը։

Մինչ այդ հանրահավաքի մասնակիցները ԿԽՄԿ-ի Ստեփանակերտի գրասենյակի մոտ էին, որտեղ ԿԽՄԿ-ից պահանջեցին Արցախում տիրող իրավիճակի վերաբերյալ ամբողջ իրականությունը ներկայացնել միջազգային բոլոր կառույցներին։

0001.jpg (376 KB)

02.jpg (385 KB)

05.jpg (167 KB)

Կարդացեք հոդվածը` РусскийTürkçe
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում