Արցախ

Հանրահավաքի մասնակիցները ԿԽՄԿ-ից պահանջեցին միջազգային բոլոր կառույցներին ներկայացնել ամբողջ իրականությունն Արցախում տիրող իրավիճակի վերաբերյալ

3 րոպեի ընթերցում

Հանրահավաքի մասնակիցները ԿԽՄԿ-ից պահանջեցին միջազգային բոլոր կառույցներին ներկայացնել ամբողջ իրականությունն Արցախում տիրող իրավիճակի վերաբերյալ

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 14 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ստեփանակերտում մեկնարկած համաժողովրդական հահրահավաքի մասնակիցները երթով շարժվեցին դեպի Ստեփանակերտում Կարմիր Խաչի միջազգային կազմակերպության գրասենյակ։

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ի թղթակիցը, ԿԽՄԿ-ի Ստեփանակերտի գրասենյակի մոտ ելույթ ունեցավ Արցախի Հանրապետության պետական նախարար Գուրգեն Ներսիսյանը, ով հայտարարեց, որ հանրահավաքի մասնակիցների անունից պահանջ է ներկայացնում և ակնկալում է, որ ամենասեղմ ժամկետում Կարմիր խաչի միջազգային կազմակերպության Արցախի գրասենյակն Արցախում տիրող իրավիճակի վերաբերյալ օբյեկտիվ, իրավիճակն ամբողջապես արտացոլող տեղեկատվություն կփոխանցի միջազգային բոլոր կազմակերպություններին։ «Մենք այս պահանջը ներկայացնում ենք և խնդրում ենք փոխանցել Առաքելության ղեկավարին։ Մենք արդարացիորեն ակնկալում ենք, որ առաջիկայում ԿԽՄԿ-ն հայտարարությամբ հանդես կգա և Արցախի ժողովրդին կտա տեղեկատվություն, որ իրավիճակի վերաբերյալ ամբողջական ինֆորմացիան փոխանցվել է միջազգային կառույցներին։

Բնականաբար, առաջնահերթ դուք պարտավոր եք և պետք է ամբողջ իրավիճակը պատշաճորեն ներկայացնեք ձեր կենտրոնական գրասենյակին և հետևողականորեն պնդել, որ այդ տեղեկությունը՝ որպես արդեն իսկ վաղուց վառված կարմիր լույս, փոխանցվի միջազգային կառույցներին։ Ցավում եմ, որ մինչ այս, որ մենք ունեցել ենք դեպքեր, երբ, հղում անելով ձեր կողմից տեղեկատվության վրա, մեզ պարզաբանել են, որ իրավիճակն Արցախում աղետալի կամ օրհասական չէ։ Ընդունեք, որ սա ձեր աշխատանքի թերություններից է, ընդունեք և պատասխանատու գտնվեք Արցախի ժողովրդի նկատմամբ։ Սա քաղաքականություն չէ, սա միջազգային հարաբերություն չէ, խոսքն Արցախի բազմաչարչար ժողովրդի կյանքի և ապրելու մասին է»,- հայտարարեց Ներսիսյանը։

ԿԽՄԿ-ի Արցախի գրասենյակի մոտ ելույթ ունեցավ նաև Արցախի մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը։ Նա նշեց, որ ԿԽՄԿ-ն շատ լավ տիրապետում է, թե ինչ է կատարվում Արցախում, տեսնում է այն տառապանքները, որոնց միջով անցնում է Արցախի ժողովուրդը։ «Միջազգային հումանիտար առաքելություն իրականացնող այս կազմակերպությունը ունի հրապարակային չխոսելու սկզբունք։ Միգուցե, հենց այդ սկզբունքն է, որ մինչև այսօր մեզ այս իրավիճակում է պահում։ Որպես մարդու իրավունքների պաշտպան՝ ես խնդրում եմ՝ զեկուցեք ՄԱԿ-ին, զեկուցեք միջազգային բոլոր կազմակերպություններին, զեկուցեք, թե ինչ է կատարվում այստեղ, զեկուցեք, որչ այս ժողովուրդը գտնվում է ցեղասպանության վտանգի տակ։ Դուք տեսնում եք չէ՞, թե ինչ է կատարվում այստեղ։ Միակ խնդրանքս է, որ ահազանգեք, թե ինչ է կատարվում այստեղ, կարևոր չէ՝ դա կանեք հրապարակային, թե ոչ հրապարակային, ուղղակի ահազանգեք»,- ասաց Ստեփանյանը։

Առանձնացվել են շինություններ՝ վերափոխելու և ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց սոցիալական բնակարանով ապահովելու նպատակով

Հասարակական

Առանձնացվել են շինություններ՝ վերափոխելու և ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց սոցիալական բնակարանով ապահովելու նպատակով

2023 թվականին բնակարանային ապահովման ծրագրից օգտվել է ԼՂ-ից տեղահանված 839 ընտանիք

Հասարակական

2023 թվականին բնակարանային ապահովման ծրագրից օգտվել է ԼՂ-ից տեղահանված 839 ընտանիք

ԼՂ-ից բռնի տեղահանված 1437 անձ ստացել է ՀՀ քաղաքացիություն

Հասարակական

ԼՂ-ից բռնի տեղահանված 1437 անձ ստացել է ՀՀ քաղաքացիություն

ՄԱԿ-ը Իսրայելին կոչ է արել պատասխանատվության ենթարկել Գազայում ճամբարին հասցված ավիահարվածների մեղավորներին

Արցախ

ՄԱԿ-ը Իսրայելին կոչ է արել պատասխանատվության ենթարկել Գազայում ճամբարին հասցված ավիահարվածների մեղավորներին

ԼՂ-ից բռնի տեղահանված ընտանիքների բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագիրը մեկնարկել է

Արցախ

ԼՂ-ից բռնի տեղահանված ընտանիքների բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագիրը մեկնարկել է

Փաստաբանը հայտնում է Ստեփանակերտի քաղաքապետի տունը խուզարկելու մասին

Հասարակական

Փաստաբանը հայտնում է Ստեփանակերտի քաղաքապետի տունը խուզարկելու մասին

Կանադայի խորհրդարանում կազմակերպվել է «Լեռնային Ղարաբաղ. հայկական ժառանգությունը վտանգված է» խորագրով լուսանկարների ցուցահանդես

Մշակույթ

Կանադայի խորհրդարանում կազմակերպվել է «Լեռնային Ղարաբաղ. հայկական ժառանգությունը վտանգված է» խորագրով լուսանկարների ցուցահանդես

ԼՂ-ի մշակութային միջավայրը գտնվում է իսպառ ոչնչացման սպառնալիքի տակ. Համահայկական միությունը դատապարտում է ՅՈՒՆԵՍԿՕ-ի անհամաչափ քաղաքականությունը

Արցախ

ԼՂ-ի մշակութային միջավայրը գտնվում է իսպառ ոչնչացման սպառնալիքի տակ. Համահայկական միությունը դատապարտում է ՅՈՒՆԵՍԿՕ-ի անհամաչափ քաղաքականությունը

Ստեփանակերտում ադրբեջանական համալսարանի բացումը մաս է կազմում յուրացման զազրելի գործելակերպի. Համահայկական միություն

Քաղաքականություն

Ստեփանակերտում ադրբեջանական համալսարանի բացումը մաս է կազմում յուրացման զազրելի գործելակերպի. Համահայկական միություն

Կառավարությունը հաստատեց ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց բնակարանային ապահովման ծրագիրը

Արցախ

Կառավարությունը հաստատեց ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց բնակարանային ապահովման ծրագիրը

Ադրբեջանը հիմնահատակ ոչնչացրել է Բերձորի Սուրբ Համբարձում եկեղեցին

Արցախ

Ադրբեջանը հիմնահատակ ոչնչացրել է Բերձորի Սուրբ Համբարձում եկեղեցին

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում