Արցախ

Արցախի ժողովուրդը կանգնած է ֆիզիկական գոյությանը սպառնացող վտանգի առաջ․ պետնախարար

5 րոպեի ընթերցում

Արցախի ժողովուրդը կանգնած է ֆիզիկական գոյությանը սպառնացող վտանգի առաջ․ պետնախարար

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 14 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Արցախի ժողովուրդը հունիսի 15-ից, երբ Ադրբեջանն ամբողջությամբ արգելափակել է Լաչինի միջանցքը և զրկել արցախցիներին սահմանափակ հումանիտար մատակարարումներից, կանգնած է ֆիզիկական գոյությանը սպառնացող վտանգի առաջ։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ի թղթակիցը, Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում մեկնարկած համաժողովրդական հանրահավաքի ընթացքում այս մասին ասաց Արցախի Հանրապետության պետական նախարար Գուրգեն Ներսիսյանը։

«Այսօր արցախցին ոտքի է ելել հայտարարելու, որ բավ է. Ադրբեջանն ու աշխարհն ուզում են Արցախը դարձնել զոհասեղան, որի վրա դրված է մեր հայրենակիցների, մեր երեխաների կյանքը, և մենք դա թույլատրել չենք կարող:

Եթե 2022 թվականի դեկտեմբերի 12-ին արցախցին ստիպված էր թերսնվել, եթե առողջական խնդիրներ ունեցող մեր տարեցները, երեխաները, ծնողները հարկադրված էին անցնել ծանրագույն կենսական խնդիրների միջով, ապա 2023 թվականի հունիսի 15-ից մեր ժողովրդին կանգնեցրել են ֆիզիկական գոյությանը սպառնացող վտանգի առաջ: Գրեթե մեկ ամիս է, ինչ Արցախը ապրում է ներքին ռեսուրսների հաշվին: Այդ ընթացքում բոլորիս համատեղ ջանքերով փորձել ենք իրավիճակը պահել այնպես, որպեսզի Արցախի շրջափակման այս ծանրագույն հետևանքները նվազագույն ազդեցությունն ունենան արցախցու վրա՝ հույս ունենալով, որ ամենակարճ ժամկետում միջազգային հանրությունը, ՌԴ-ն, ՀՀ-ն վճռական քայլեր կձեռնարկեն այս մահաբեր աղետի ընթացքը կանգնեցնելու համար: Բայց պարզվեց, որ բոլորն ընդամենը դիտորդի կարգավիճակով են հետևում այդ ամենին»,-նշեց պետնախարարը՝ հավելելով, որ այսօր իրավիճակն արդեն օրհասական է, իսկ յուրաքանչյուր վաղվա օրը լինելու է էլ ավելի ծանր ու դժվար:

Նրա խոսքով՝ արդեն կան առողջապահական բազմաթիվ խնդիրներ, բազմաթիվ համայնքներ հաջորդաբար զրկվում են խմելու ջուր ունենալու հնարավորությունից: Մայրաքաղաքից հեռու գյուղական համայնքների բնակիչները դարձել են գերիներ և շատերի՝ շրջկենտրոնների ու մայրաքաղաքի հետ միակ կապը հեռախոսազանգն է: Շուշիի շրջանի գյուղերի բնակիչները դարձել են պատանդ՝ ծայրահեղ բոլոր դրսևորումներով: Սկզբնական շրջանում կրճատվել, իսկ հիմա դադարեցվում են միջհամայնքային ուղևորափոխադրումները, մանկապարտեզներում երեխաները գրեթե չեն սնվում, հիվանդանոցներում հիվանդներին տրվում է չնչին քանակի սնունդ: Օրեր անց չեն աշխատելու շտապօգնության մեքենաները, մարդիկ ունենալու են տարրական դեղորայքի անհասանելիության խնդիր: «Ես հիմա հարց եմ ուզում ուղղել միջազգային հանրությանը, Հայաստանի Հանրապետությանն ու Ռուսաստանի Դաշնությանը՝ ձեզ ի՞նչ է անհրաժեշտ, ինչի՞ն եք սպասում: Ուզում եք այս հրապարակում մենք մարդկանց դիակներ ունենա՞նք, որ արձագանքեք: Ուզում եք մեր երկրում մանկահասակների մահվան դեպքի կրկնություններ լինե՞ն, որ խելքի գաք: Եվ ես ձեր բոլորի անունից ասում եմ՝ բավական է: Արդեն երրորդ տարին է՝ արցախցին համբերատար կրում է ամենատարբեր բնույթի տառապանքներ: Ամեն օր մեր մայրերն ու քույրերը, իրենց արցունքները թաքցնելով, նայում են իրենց երեխաների աչքերին և, պատասխանատվության տակ խեղդվելով, ընտրություն անում և ամեն անգամ անվերապահորեն ընտրում հայրենիքը, մեր Արցախը: Մենք ուշիուշով հետևում ենք աշխարհի այս կամ այն կետում կազմակերպվող հանդիպումների արդյունքներին: Հետևում ենք, թե ինչպես են միմյանցից խլում այս կամ այն քննարկման հարթակը, նախաձեռնությունների պայքար տանում, միջնորդական ջանքերի մարտեր վարում:Հետևում ենք, բայց ոչ արդյունքն ենք տեսնում, ոչ՝ ազդեցությունը զգում, իսկ երբ այդ հանդիպումներում հանկարծ առաջանում են տարաձայնություններ, անհամաձայնություններ և հարկ է լինում որևէ մեկի վրա ճնշում գործադրել, ապա մուրճի ողջ հարվածն իջնում է արցախցու գլխին: Եվ նորից ձեր բոլորի անունից ուզում եմ գոռալ՝ մենք արդեն հասել ենք համբերության եզրագծին և այլևս զրկանքների հաշվին ի վիճակի չենք ձեզ ընձեռել քաղաքական մանրևրեր կատարելու հնարավորություններ: Մենք այլևս ի վիճակի չենք ինքնամոռաց տանջվել: Ի վիճակի չենք, որովհետև այլևս հյուծվելու տեղ չունենք: Որովհետև ցանկացած զիջում այլևս մեր երեխաների կյանքի գնով է՝ Արցախի 30 հազար երեխաների կյանքի գնով:Մենք մեր երեխաների կյանքը երբեք սակարկության առարկա չենք դարձնելու»,-շեշտեց պետական նախարար Գուրգեն Ներսիսյանը:

Վան Նովիկով

Առանձնացվել են շինություններ՝ վերափոխելու և ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց սոցիալական բնակարանով ապահովելու նպատակով

Հասարակական

Առանձնացվել են շինություններ՝ վերափոխելու և ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց սոցիալական բնակարանով ապահովելու նպատակով

2023 թվականին բնակարանային ապահովման ծրագրից օգտվել է ԼՂ-ից տեղահանված 839 ընտանիք

Հասարակական

2023 թվականին բնակարանային ապահովման ծրագրից օգտվել է ԼՂ-ից տեղահանված 839 ընտանիք

ԼՂ-ից բռնի տեղահանված 1437 անձ ստացել է ՀՀ քաղաքացիություն

Հասարակական

ԼՂ-ից բռնի տեղահանված 1437 անձ ստացել է ՀՀ քաղաքացիություն

ՄԱԿ-ը Իսրայելին կոչ է արել պատասխանատվության ենթարկել Գազայում ճամբարին հասցված ավիահարվածների մեղավորներին

Արցախ

ՄԱԿ-ը Իսրայելին կոչ է արել պատասխանատվության ենթարկել Գազայում ճամբարին հասցված ավիահարվածների մեղավորներին

ԼՂ-ից բռնի տեղահանված ընտանիքների բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագիրը մեկնարկել է

Արցախ

ԼՂ-ից բռնի տեղահանված ընտանիքների բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագիրը մեկնարկել է

Փաստաբանը հայտնում է Ստեփանակերտի քաղաքապետի տունը խուզարկելու մասին

Հասարակական

Փաստաբանը հայտնում է Ստեփանակերտի քաղաքապետի տունը խուզարկելու մասին

Կանադայի խորհրդարանում կազմակերպվել է «Լեռնային Ղարաբաղ. հայկական ժառանգությունը վտանգված է» խորագրով լուսանկարների ցուցահանդես

Մշակույթ

Կանադայի խորհրդարանում կազմակերպվել է «Լեռնային Ղարաբաղ. հայկական ժառանգությունը վտանգված է» խորագրով լուսանկարների ցուցահանդես

ԼՂ-ի մշակութային միջավայրը գտնվում է իսպառ ոչնչացման սպառնալիքի տակ. Համահայկական միությունը դատապարտում է ՅՈՒՆԵՍԿՕ-ի անհամաչափ քաղաքականությունը

Արցախ

ԼՂ-ի մշակութային միջավայրը գտնվում է իսպառ ոչնչացման սպառնալիքի տակ. Համահայկական միությունը դատապարտում է ՅՈՒՆԵՍԿՕ-ի անհամաչափ քաղաքականությունը

Ստեփանակերտում ադրբեջանական համալսարանի բացումը մաս է կազմում յուրացման զազրելի գործելակերպի. Համահայկական միություն

Քաղաքականություն

Ստեփանակերտում ադրբեջանական համալսարանի բացումը մաս է կազմում յուրացման զազրելի գործելակերպի. Համահայկական միություն

Կառավարությունը հաստատեց ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց բնակարանային ապահովման ծրագիրը

Արցախ

Կառավարությունը հաստատեց ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց բնակարանային ապահովման ծրագիրը

Ադրբեջանը հիմնահատակ ոչնչացրել է Բերձորի Սուրբ Համբարձում եկեղեցին

Արցախ

Ադրբեջանը հիմնահատակ ոչնչացրել է Բերձորի Սուրբ Համբարձում եկեղեցին

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում