Հասարակական

Շրջանառության մեջ է դրվելու երկու նամականիշով գեղաթերթիկ՝ «Կրոն և մշակույթ. մշակութային ոճիր» թեմայով

1 րոպեի ընթերցում

Շրջանառության մեջ է դրվելու երկու նամականիշով գեղաթերթիկ՝ «Կրոն և մշակույթ. մշակութային ոճիր» թեմայով

ԵՐԵՎԱՆ, 11 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ 2023 թվականի հուլիսի 11-ին շրջանառության մեջ է դրվելու երկու նամականիշով գեղաթերթիկ՝ «Կրոն և մշակույթ. մշակութային ոճիր» թեմայով:

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է «ՀայՓոստ»-ի տարածած հաղորդագրությունից, 940 ՀՀ դրամ անվանական արժեքով գեղաթերթիկի նամականիշի վրա պատկերված է Ջուղայի հայկական գերեզմանատունը, իսկ 950 ՀՀ դրամ անվանական արժեքով գեղաթերթիկի նամականիշի վրա՝ նույն գերեզմանատունը 2005 թվականին հայկական խաչքարերի Ադրբեջանի թիրախավորված ոչնչացումից հետո:

Գեղաթերթիկի խորապատկերին ներկայացված են Նախիջևանի տարածքում գտնվող Ջուղայի հայկական գերեզմանոցի XVI-XVIII դարերի բազում խաչքարերի ոչնչացման կադրեր:

Գեղաթերթիկի վրա նաև նշված են «ՋՈՒՂԱՅԻ ՀԱՅԿԱԿԱՆ ԳԵՐԵԶՄԱՆԱՏՈՒՆ» և «XVI-XVIII ԴԱՐԵՐԻ ՀԱՅԿԱԿԱՆ ԽԱՉՔԱՐԵՐԻ ՈՉՆՉԱՑՈՒՄԸ ՆԱԽԻՋԵՎԱՆՈՒՄ» գրառումները՝ հայերեն և անգլերեն լեզուներով:

Թողարկման օրը` 11 հուլիսի 2023թ.

Դիզայնը՝ Դավիթ Դովլաթյանի

Տպարանը` Cartor, Ֆրանսիա

Նամականիշի չափսերը` 40,0 x 30,0 մմ

Գեղաթերթիկի չափսերը` 105,0 x 70,0 մմ

Տպաքանակը՝ 15 000 հ.

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում