Քաղաքականություն

Արարատ Միրզոյանը հանդիպել է Բուլղարիայի արտաքին գործերի նախարարի հետ

1 րոպեի ընթերցում

Արարատ Միրզոյանը հանդիպել է Բուլղարիայի արտաքին գործերի նախարարի հետ

ԵՐԵՎԱՆ, 8 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը Դուբրովնիկի համաժողովի շրջանակներում համաշխարհային կարգի արդի մարտահրավերների վերաբերյալ պանելային քննարկումից առաջ կարճատև հանդիպում է ունեցել Բուլղարիայի արտաքին գործերի նախարար Գաբրիել Մարիայի հետ։

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Արարատ Միրզոյանն այդ մասին հայտնել է «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում կատարած գրառմամբ։

«Դուբրովնիկի ֆորումի շրջանակներում համաշխարհային կարգի արդի մարտահրավերների վերաբերյալ պանելային քննարկումից առաջ մտքեր եմ փոխանակել Բուլղարիայի արտաքին գործերի նախարար Գաբրիել Մարիայի հետ։ Մեզ անհրաժեշտ է ավելի սերտ համագործակցություն ու ներգրավվածություն՝ հիմնված Հայաստան-ԵՄ գործընկերության արժեքների և առաջնահերթությունների վրա»,- գրել է Արարատ Միրզոյանը։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում