Արցախ

Մարտակերտի շրջանում 2 անչափահաս երեխայի մահվան դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ

1 րոպեի ընթերցում

Մարտակերտի շրջանում 2 անչափահաս երեխայի մահվան դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 8 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Մարտակերտի շրջանում 2 անչափահաս երեխայի մահվան դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնել է Արցախի քննչական կոմիտեն։

Նշվում է, որ հուլիսի 8-ին՝ ժամը 07:30-ին, Մարտակերտ քաղաքի Գ.Նժդեհ փողոցում՝ նույն քաղաքի բնակիչ Ա.Գ.-ին պատկանող «BMW» մակնիշի ավտոմեքենայի մեջ հայտնաբերվել է ` 3 և 6-ամյա երեխաների դիեր։

Անմիջապես դեպքի վայր է մեկնել Արցախի քննչական կոմիտեի տարածքային քննչական վարչության Մարտակերտի շրջանի քննչական բաժնի քննիչը։

Դեպքի առթիվ Արցախի քննչական կոմիտեի տարածքային քննչական վարչության Մարտակերտի շրջանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ։ Կատարվել է դեպքի վայրի զննություն, նշանակվել են դիակների դատաբժշկական փորձաքննություններ։ Իրականացվում են անհետաձգելի քննչական և դատավարական գործողություններ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ։ Նախաքննությունը շարունակվում է։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում