Միրզոյանը Դուբրովնիկի համաժողովի շրջանակներում հանդիպել է Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարի հետ
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 8 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը Դուբրովնիկի համաժողովի շրջանակներում հանդիպել է Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Մարիա Պեյչինովիչ Բուրիչի հետ։ Հանդիպման ընթացքում քննարկվել են առկա մարտահրավերների և համագործակցության մասին հարցեր։
Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին Միրզոյանը հայտնել է «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում:
«Հայաստանի և Եվրոպայի խորհրդի համագործակցության և ընթացիկ մարտահրավերների վերաբերյալ հարցեր են քննարկվել»,- գրել է Հայաստանի արտաքին գործերի նախարարը: