Արցախ

Ադրբեջանի ԶՈՒ-ն նաև ականանետից կրակ է բացել Մաճկալաշեն գյուղի դաշտերում աշխատող կոմբայնի ուղղությամբ

1 րոպեի ընթերցում

Ադրբեջանի ԶՈՒ-ն նաև ականանետից կրակ է բացել Մաճկալաշեն գյուղի դաշտերում աշխատող կոմբայնի ուղղությամբ

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 7 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանի ԶՈՒ-ն հուլիսի 7-ի ժամը 19:00-ից ժամը 19։26֊ն ընկած ժամանակահատվածում Մարտունու շրջանում խախտել է հրադադարը` հրաձգային զենքից և 60 մմ տրամաչափի ականանետից կրակ բացելով Մաճկալաշեն գյուղի դաշտերում գյուղատնտեսական աշխատանքներ կատարող կոմբայնի ուղղությամբ։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունից, հայկական կողմում տուժածներ չկան։

Ըստ աղբյուրի՝ հրադադարի խախտման մասին հաղորդվել է ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատարությանը։

Կարդացեք հոդվածը` EnglishРусскийTürkçe
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում