ԵՐԵՎԱՆ, 7 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հուլիսի 7-8-ը Խորվաթիայում կմասնակցի Դուբրովնիկի համաժողովին։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնել է ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Անի Բադալյանը։
Նախատեսվում է Արարատ Միրզոյանի մասնակցությունը «Համաշխարհային կարգը խախտված. ինչպես կայունացնել համաշխարհային քաղաքականությունը» պանելային քննարկմանը։ Հայաստանի արտաքին գործերի նախարարը նաև հանդիպումներ կունենա գործընկերների հետ: