Ադրբեջանի կողմից ԿԽՄԿ-ին քաղաքական որևէ պահանջ ներկայացնելը հակասում է միջազգային հումանիտար իրավունքին. Արցախի ՄԻՊ

3 րոպեի ընթերցում

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 6 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կարմիր խաչի միջազգային կոմիտեին և առհասարակ հումանիտար առաքելություն իրականացնող ցանկացած միջազգային կազմակերպության քաղաքական պահանջներ ներկայացնելը հակասում է միջազգային հումանիտար իրավունքին:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին Հայաստան-Արցախ հեռուստակամուրջ-ասուլիսի ընթացքում ասաց Արցախի մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը՝ անդրադառնալով այն հարցին, որ վերջերս Ադրբեջանի ԱԳ նախարարը Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցչի հետ հանդիպմանը նշել էր, որ Կոմիտեն նաև Ադրբեջանից կարող է բեռնափոխադրումներ իրականացնել Արցախ:

«Ադրբեջանը այսօր ցանկացած առիթ օգտագործելու է Կարմիր խաչի առաքելությունը Արցախից հանելու նպատակով: Բայց այժմ միակ միջազգային ներկայությունը, որ մենք ունենք Արցախում, Կարմիր խաչն է, որը քիչ թե շատ իր չեզոքության, անկախության սկզբունքները պահպանելով՝ փորձում է հումանիտար իրավիճակին օգտակար լինել և հարցերը կարգավորել»,- ասաց նա:

Արցախի ՄԻՊ-ն այս հարցի շրջանակներում շեշտեց այն միտքը, որ Կարմիր խաչի միջազգային կոմիտեին, միջազգային հումանիտար առաքելություն իրականացնող ցանկացած կազմակերպության և առհասարակ միջազգային աջակցությանը նման քաղաքական պահանջներ ներկայացնելը միանշանակ հակասում է միջազգային հումանիտար իրավունքին, քանի որ հումանիտար աջակցության համար սահմանված հիմնական սկզբունքներից են չեզոքությունն ու անկախությունը:

«Այսինքն՝ հումանիտար առաքելություն իրականացնող կազմակերպությունը ինքը պետք է որոշի, թե ինչպես պետք է աջակցություն տրամադրի տուժած ժողովրդին: Եվ ամեն անգամ, երբ Ադրբեջանը ուղղակի քաղաքականացնում է Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ներկայությունը, դեմ է դուրս գալիս միջազգային հումանիտար իրավունքին: Ես վստահ եմ, որ Կարմիր խաչի ամենաբարձր օղակներում սա գիտակցում են և չեզոքության տարամաբանության մեջ էլ կշարունակեն աշխատել ու չեն տրվի Ադրբեջանի կողմից հարուցվող քաղաքական խոչընդոտներին»,-ասաց Արցախի մարդու իրավունքների պաշտպանը:

Նա նշեց, որ Կարմիր խաչի միջոցով դեղորայքի տեղափոխումը Արցախ և բուժառուների փոխադրումը այժմ իրականացվում է: Իսկ հումանիտար նշանակության այլ բեռների փոխադրումը որպես կանոն իրականացվում էր Ռուսաստանի Դաշնության խաղաղապահների միջոցով, որը դադարել է հունիսի 15-ից ու մինչ այս պահը չի իրականացվում:

Նա հույս հայտնեց, որ, եթե որևէ այլ ձևով այն հնարավոր չլինի վերականգնել, ապա Կարմիր խաչը պատասխանատվություն կստանձնի նաև այս ուղղությամբ:

Հայերեն Русский

ՀԱՄԱՍ-ը բոլոր պաղեստինյան խմբավորումներին միավորվելու կոչ է արել

Կասեցվել են Կենտրոն վարչական շրջանի Անտառային փողոցի 124 հասցեում իրականացվող շինարարական աշխատանքները

Քննարկվել են Հայաստանի և Իտալիայի միջև ագրոպարենային ոլորտում երկկողմ համագործակցության զարգացման հնարավորությունները

ԿԸՀ նախագահը պարզաբանել է Նարեկ Կարապետյանի վերաբերյալ գլխավոր դատախազության միջնորդության մասին որոշումը

Հայաստանն ու Կանադան քննարկել են առաջնահերթ ուղղություններով երկկողմ օրակարգի հարստացման հեռանկարները

Պեսկովը հայտարարել է, որ Ռուսաստանը բարձր մակարդակով կներկայացվի ԱՄՆ-ում կայանալիք G20 գագաթնաժողովին

ԱՀԿ-ն հայտնել է, որ էբոլայից մահացածների թիվը գերազանցել է 1000-ը

Դատախազը հանրային քրեական հետապնդում է հարուցել Նարեկ Կարապետյանի նկատմամբ

Ռուսաստանի դեմ պատժամիջոցների մասին օրինագիծը ԱՄՆ Ներկայացուցիչների պալատ կներկայացվի հուլիսի 22-ին

Իրանը խոստանում է համաչափ պատասխան կամուրջների և էլեկտրակայանների վրա ԱՄՆ-ի հարվածներին