Արցախ

Արցախում այլ խաղաղապահ առաքելություն ունենալու հեռանկարն այնքան էլ մեծ չէ․ Սերգեյ Ղազարյան

1 րոպեի ընթերցում

Արցախում այլ խաղաղապահ առաքելություն ունենալու հեռանկարն այնքան էլ մեծ չէ․ Սերգեյ Ղազարյան

ԵՐԵՎԱՆ, 6 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Արցախի իշխանություններն ակնկալում են, որ ՌԴ խաղաղապահ զորակազմը նոյեմբերի 9-ի հայտարարությամբ ստանձնած պարտավորությունների շրջանակում կգործադրի բոլոր ջանքերը, որպեսզի Լաչինի միջանցքի արգելափակումը վերացվի։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Ստեփանակերտ-Երևան տեսակամուրջի ընթացքում այս մասին հայտարարեց Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Սերգեյ Ղազարյանը։

«Արցախում օր օրի իրավիճակն ավելի է բարդանում, հետևաբար ռուս խաղաղապահները, գտնվելով այնտեղ, պետք է իրենց իրավասությունների շրջանակում գործադրեն բոլոր քայլերը, առավել ևս, որ ադրբեջանական կողմի սադրանքների կարևորագույն նպատակը հենց խաղաղապահ առաքելության հեղինակազրկումն է»,- նշեց Արցախի ԱԳ նախարարը։

Ղազարյանի պնդմամբ՝ այս պահին Արցախում այլ խաղաղապահ առաքելություն ունենալու հեռանկարն այդքան էլ մեծ չէ, և դա այդքան արագ չի էլ կարող տեղի ունենալ, քանի որ բավականին լուրջ գործընթաց է՝ հատկապես միջազգային հարաբերություններում առկա ճգնաժամի պայմաններում։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում