Պաշտոնական

Փաշինյանը շնորհավորել է Լուկաշենկոյին՝ Բելառուսի Անկախության օրվա առթիվ

1 րոպեի ընթերցում

Փաշինյանը շնորհավորել է Լուկաշենկոյին՝ Բելառուսի Անկախության օրվա առթիվ

ԵՐԵՎԱՆ, 3 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Բելառուսի Հանրապետության նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյին՝ Բելառուսի Անկախության օրվա առթիվ:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ուղերձում նշված է.

«Հարգելի Ալեքսանդր Գրիգորիի,

Ընդունեք սրտանց շնորհավորանքներս և ջերմ մաղթանքներս Բելառուսի Հանրապետության Անկախության օրվա առթիվ։

Անկախության տարիների ընթացքում Բելառուսը զգալի հաջողությունների է հասել սոցիալ-տնտեսական, գիտա-տեխնիկական և բազմաթիվ այլ ոլորտներում։

Վստահ եմ, որ բարեկամ ժողովուրդների միջև փոխըմբռնման և փոխադարձ հարգանքի բարի ավանդույթների վրա հիմնված փոխշահավետ համագործակցության հետագա ամրապնդման և խորացման ուղղությամբ Հայաստանի և Բելառուսի համակարգված ջանքերն ամբողջությամբ համապատասխանում են մեր երկրների շահերին:

Օգտվելով առիթից՝ մաղթում եմ Ձեզ, հարգելի Ալեքսանդր Գրիգորիի, քաջառողջություն և հետագա հաջողություններ, իսկ Բելառուսի բարեկամ ժողովրդին՝ բարօրություն և բարգավաճում»:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում