«Նոր գիրք»-25/23. Դավթյան, Ամմանիտի, Կատց, Լևեյե- Տրուդել, Լուիս

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 3 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Արմենպրես»լրատվական գործակալությունը ներկայացնում է իր հեղինակային «Նոր գիրք» նախագիծը: Այն ամեն երկուշաբթի ընթերցողի դատին է հանձնում հայաստանյան հրատարակչությունների լույս ընծայած գրքերը: Գործակալության էջերում ընթերցասերները հնարավորություն ունեն տեղեկատվություն ստանալ նոր գրքերի մասին, ծանոթանալ դասական գործերին և արդի գրականության զարգացման միտումներին: Այս շաբաթ«Արմենպրես»-ն առանձնացրել է 2023 թվականին հրատարակված և հանրության դատին հանձնված տարբեր հրատարակչությունների ուշագրավ գրքեր՝ տարբեր խորագրերի ներքո:

Հայ գրականություն

Վարդգես Դավթյան, Երկեր (Ճեպանովելներ, Մանրապատումներ)

Հատորում ընդգրկված են հոգեբույժ, հոգեթերապևտ, գրող, հրապարակագիր, գրականագետ, բանասիրական գիտությունների թեկնածու Վարդգես Դավթյանի տարբեր տարիների ժողովածուներից ստեղծագործություններ, որոնք հիմնականում մարդու հոգեաշխարհի յուրահատուկ հոգեբանական դիտարկումներ և դրսևորումներն են: Կազմեց, հրատարակության պատրաստեց, խմբագրեց, ծանոթագրեց Արթուր Անդրանիկեանը: Գիրքը լույս է ընծայել «Էդիթ Պրինտ»-ը։

Թարգմանական գրականություն

Նիկկոլո Ամմանիտի, «Ես չեմ վախենում»

Վեպի գործողությունները տեղի են ունենում 1970–ականների վերջին Իտալիայի հարավային, աղքատ մի ավանում։ Գլխավոր հերոսը՝ 10–ամյա Միկելեն, ամառային շոգ օրերն անցկացնում է ընկերների հետ խաղալով ու մոտակայքում թափառելով։ Մի օր ընկերները հայտնաբերում են լքված տուն, որը մեծ գաղտնիք է թաքցնում։ Միկելեն, չնայած իր տարիքին, ստիպված է լինում կայացնել որոշումներ, որոնք բախտորոշ են թե՛ իր, թե՛ այլոց համար։ Իտալերենից թարգմանությունը` Բագրատ Ավետիսյանի։ Գիրքը լույս է ընծայել «Զանգակ»-ը։

Մանկապատանեկան գրականություն

Անդրյու Կատց, Ջուլիանա Լևեյե- Տրուդել, «Արջ բռնելու հնարքը»

Ջուլիան երազում է արջի հանդիպել: Բայց արջին ինչո՞վ հրապուրի. մեղրո՞վ… հատապտուղներո՞վ, թե՞… Գիրքը լույս է ընծայել «Անտարես»-ը։

Փաստավավերագրական գրականություն

Քլայվ Սթեյփլս Լուիս, «Զուտ քրիստոնեություն»

«Զուտ քրիստոնեություն» գրքի հիմքում Քլայվ Սթեյփլս Լուիսի ռադիոելույթներն են, որոնք հեռարձակվել են Երկրորդ աշխարհամարտի ընթացքում՝ 1941-1944 թթ.։ Հեղինակը պարզ օրինակներով ներկայացրել է քրիստոնեությունը, որ կա մի Աստված, և որ Հիսուս Քրիստոսը նրա Միածին Որդին է, որին Նա ուղարկել է աշխարհը փրկելու: Նա անհրաժեշտաբար քննության է ենթարկում նաև միշտ արդիական «թշնամուն սիրելու» պատվիրանն ու հստակեցնում քրիստոնեական ըմբռնումը: Ընկերական զրույցի ոճը, որով գրված է գիրքը, մեծապես հեշտացնում և հաճելի է դարձնում ընթերցումը։ Գիրքը լույս է ընծայել Newmag-ը:

«Նոր գիրք»-ը ներկայացրեց Ռոզա Գրիգորյանը

Հայերեն Русский

2026 թվականի երրորդ եռամսյակում սպասվող գնաճի շուրջ անորոշությունը որոշ չափով աճել է․ ՀՀ ԿԲ

Հարկային եկամուտների բարձր կատարողականը հիմնականում համահունչ է տնտեսության բարձր ակտիվությանը․ ՀՀ ԿԲ

Այս տարվա երկրորդ եռամսյակում Հայաստանում գրանցվել է մասնավոր սպառման աճ․ ՀՀ ԿԲ

ԱԲ կարողությունների ստեղծման երկարաժամկետ ազդեցությունը Հայաստանի տնտեսության վրա կարող է էապես ավելի նշանակալի լինել․ ՀՀ ԿԲ

Կիմա Խաչատրյանը նշանակվել է ՀՀ ֆինանսների նախարարի մամուլի քարտուղարի պաշտոնում

2026 թվականի երկրորդ եռամսյակում Հայաստանում տնտեսական աճը որոշակիորեն արագացել է․ ՀՀ ԿԲ

ԶՊՄԿ-ն ներկայացրել է կայուն զարգացման հինգերորդ հաշվետվությունը

Լիտվայի պաշտպանության նախարարության պնդմամբ՝ անցած գիշեր խոցված ԱԹՍ-ը պայթուցիկ էր տեղափոխում

Հրաշալի գիտակցում ենք, թե որքան ուժեղ թիմ է «Սպարտա»-ն. Մանուել Տուլիպա

«Արարատ-Արմենիա»-ի ֆուտբոլիստ Արմեն Համբարձումյանի կարծիքով` Հայաստանի չեմպիոնը կարող է հաղթել «Սպարտա»-ին