Արցախի նախագահը խորհրդակցություն է հրավիրել ներքին ու արտաքին անվտանգության խնդիրների լուծման թեմայով
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 1 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանն աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել՝ միտված առկա իրավիճակում ներքին ու արտաքին անվտանգության խնդիրների լուծման և բնակչության կենսապահովման ուղղությամբ կատարվող քայլերին:
Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է Արցախի նախագահի աշխատակազմի տարածած հաղորդագրությունից, մտքերի փոխանակություն է տեղի ունեցել համապատասխան պետական կառույցների ղեկավարների և Ստեփանակերտի քաղաքապետի հաղորդած տեղեկությունների շուրջ:
Խորհրդակցությանը մասնակցել են Արցախի Ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասյանը, պետական նախարար Գուրգեն Ներսիսյանը, պաշտոնատար այլ անձինք:
Կարդացեք հոդվածը` Русский