Արցախի ԱԺ նախագահը խմբակցությունների անդամների հետ քննարկել է ամառային շրջանում խորհրդարանական աշխատանքների հարցեր

2 րոպեի ընթերցում

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 30 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի Հանրապետության Ազգային Ժողովի նախագահ Արթուր Թովմասյանը հունիսի 30-ին հանդիպել է խորհրդարանական խմբակցությունների անդամների հետ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Արցախի Հանրապետության Ազգային ժողովից, քննարկվել են ամառային շրջանում խորհրդարանական աշխատանքների կազմակերպման հետ կապված հարցեր:

Ըստ աղբյուրի՝ խորհրդարանի նախագահը, անդրադառնալով իր խոհրդարանական գործունեությանը, շեշտել է, որ ԱԺ 7-րդ գումարման 7-րդ նստաշրջանն իր խորհրդարանական կյանքի ամենադաժան, բայց միևնույն ժամանակ պատվաբեր նստաշրջանն էր, որն անցել է ադրբեջանական ագրեսիայի, բռնաճնշումների և շրջափակման պայմաններում: «Այն թվով 46-րդն է, չհաշված արտահերթ նստաշրջանները: Իսկ հերթական և արտահերթ, միջխորհրդարանական խմբերի և շրջանակների հետ համատեղ, հանդիսավոր և հատուկ նիստերին իմ մասնակցության թիվը հատել է 1000-ի սահմանը», - ասել է Արթուր Թովմասյանը:

Նշվում է, որ հանդիպմանը խորհրդարանի ղեկավարը նշել է, որ 7-րդ նստաշրջանով նախատեսված բոլոր օրենքների նախագծերը կյանքի են կոչվել, իսկ Սահմանադրական փոփոխությունների մասին նախագծին կանդրադառնան ԱԺ գալիք նստաշրջանում:

Նա ընդգծել է, որ չնայած պատգամավորների համար արձակուրդային ամիսներ են, խորհրդարանը շարունակելու է իր աշխատանքները երկրի համար հրատապ հարցերի շուրջ:

Ըստ աղբյուրի՝ Արցախի Ազգային ժողովի նախագահը անդրադարձել է շրջափակման պայմաններում ծագող խնդիրներին ու դրանց լուծման ուղիներին:

Հայերեն

Ելիսեյան պալատում մեկնարկել է Նիկոլ Փաշինյանի և Էմանուել Մակրոնի հանդիպումը

Նեթանյահուն հայտարարել է, որ Իսրայելը մոտ է հաղթանակի Իրանի հետ դիմակայությունում

Պայթյուն է որոտացել Իրանի Ջասկ ծովափնյա քաղաքի մոտակայքում

Իտալիայի ռազմաօդային ուժերը ևս երկու հարվածային անօդաչու թռչող սարք ձեռք կբերեն ամերիկյան General Atomics ընկերությունից

Հովհաննես Շարամբեյանի 100-ամյակին նվիրված ցուցահանդեսը կբացահայտի արվեստագետի գործունեության լայն շրջանակը

Մեծ Բրիտանիայում ավելի քան երկու հազար չվերթ է չեղարկվել տեխնիկական խափանման պատճառով

Օսլոյում տեղի է ունեցել Նորվեգիայի թագավոր Հարալդ V-ի հուղարկավորության արարողությունը

Հայաստանի դպրոցականների ուժեղ և թույլ կողմերը. ԿԳՄՍՆ-ն ներկայացրել է PISA միջազգային գնահատման արդյունքները

«Երևանի երաժշտական գիշեր» միջոցառումով պայմանավորված՝ մայրաքաղաքում կլինեն փակ փողոցներ

Սեպտեմբերի 10-ի միջոցառումների անոնս