Ադրբեջանի ԶՈՒ-ն կրակ է բացել Ճարտարի դաշտերում գյուղատնտեսական աշխատանքներ կատարող կոմբայնի ուղղությամբ
1 րոպեի ընթերցում

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 29 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանի ԶՈՒ-ն հունիսի 29-ի ժամը 18:10-ի սահմաններում խախտել է հրադադարը` հրաձգային զենքից կրակ բացելով Ճարտար համայնքի դաշտերում գյուղատնտեսական աշխատանքներ կատարող կոմբայնի ուղղությամբ։ «Արմենպրես»-ին այս մասին տեղեկացրին Արցախի պաշտպանության նախարարությունից՝ հավելելով, որ հայկական կողմում տուժածներ չկան։
«Միևնույն ժամանակ, Ադրբեջանի ՊՆ-ն ապատեղեկատվություն է տարածել այն մասին, թե իբր ՊԲ ստորաբաժանումներն են նույն ուղղությամբ կրակ բացել ադրբեջանական դիրքերի ուղղությամբ»,- ասվում է հաղորդագրության մեջ:
Ըստ աղբյուրի՝ հրադադարի խախտման մասին հաղորդվել է ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատարությանը։