Ucom-ում iPhone 14-ը հնարավոր է ձեռք բերել 40 հազար դրամ զեղչով

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 29 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Մինչև հուլիսի 9-ը «Յուքոմ» ընկերության վաճառքի և սպասարկման կենտրոններից iPhone 14, iPhone 14 Plus, iPhone 14 Pro, iPhone 14 Pro Max մոդելները ձեռք բերելիս հնարավոր է ստանալ 40 000 դրամի զեղչ, եթե վճարումն իրականացվում է MasterCard-ով։ Մասնավորապես, iPhone 14-ը հնարավոր է ձեռք բերել սկսած 379 900 դրամից, իսկ iPhone 14 Pro-ն՝ սկսած 529 900 դրամից։

iPhone 14-ը բազային և ամենամատչելի մոդելներից է: Ավելի մեծ՝ iPhone 14 Plus մոդելի էկրանն ունի 6,7 դյույմ անկյունագիծ 6.1-ի փոխարեն, իսկ մարտկոցն ավելի երկարակյաց է: Միևնույն ժամանակ, Plus տարբերակը և բազային 14-րդ iPhone-ը ֆունկցիոնալ առումով շատ մոտ են։ iPhone 14 Pro Max-ն էլ, ինչպես վայել է առաջատար մոդելին, Apple-ի ամենապահանջված սմարթֆոններից է, որի 4323 mAh մարտկոցը թույլ է տալիս սարքին անդադար աշխատել 13 ժամ 39 րոպե: iPhone 14 Pro-ի հիմնական տեսախցիկը 48 ՄՊ է, որն ակտիվանում է կարգավորումներում՝ նկարահանման ProRAW ռեժիմն ընտրելիս։ Թե՛ iPhone 14 Pro-ի, և թե՛ 14 Pro Max-ի բոլոր տեսախցիկները ցածր լույսի ներքո 2-ից 3 անգամ ավելի որակյալ պատկեր են ապահովում, ի համեմատ նախորդ սերնդի մոդելների:

«Երբ նախընտրում եք ձեռք բերել որևէ Apple ապրանքատեսակ Ucom-ից, ոչ միայն օգտվում եք ընկերության նորագույն սարքավորումներն առաջինը փորձարկելու առավելությունից, այլև մասնագիտական խորհրդատվությունից և հատուկ առաջարկների հնարավորությունից», - նշել է «Յուքոմ» ընկերության գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը։

Ucom-ը Apple ընկերության պաշտոնական գործընկերնէ Հայաստանում, որի սպասարկման կենտրոններում մշտապես ներկայացված են բրենդի նորագույն ապրանքատեսակները։

Հայերեն English Русский

ԱԺ-ում կաթողիկոսի վերաբերյալ հայտարարություններից հետո «Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորները լքել են նիստերի դահլիճը

Դավիթ Թադևոսյանն ԱՄՆ-ում հանդիպել է Սթենֆորդի և Բերքլիի համալսարաններում սովորող հայ ուսանողների հետ

Օմանի և Իրանի արտաքին գործերի նախարարները քննարկել են ծովային միջանցքների անվտանգության հարցը

ԿԳՄՍ նախարարը քննարկում է անցկացրել գիտական արդյունքի առևտրայնացման վերաբերյալ

ՀՀ-ում կիրականացվի Ֆիզիկական արհեստական բանականության 7-ամյա ծրագիր

Ուիթքոֆն ու Քուշները նոյեմբերի 19-ին Բեռլինում կքննարկեն Ուկրաինայի անվտանգության երաշխիքները. Axios

ԱԺ-ն օրակարգ չի ընդգրկել ժողովրդավարության վիճակի վերաբերյալ ընդդիմության հայտարարության նախագիծը

Ռուսաստանը ենթարկվել է 1441 ԱԹՍ-ի զանգվածային հարձակման, 800-ը՝ Մոսկվայի ուղղությամբ

Արարատ Միրզոյանը Բրյուսելում հանդիպել է Կովկասում և Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցչի հետ

Գյումրիի բժշկական կենտրոնի տնօրենի պաշտոնակատար է նշանակվել Դավիթ Գևորգյանը