Արցախ

Ադրբեջանցիները կրակել են Մարտունու շրջանի դաշտերում աշխատող քաղաքացիների ուղղությամբ

1 րոպեի ընթերցում

Ադրբեջանցիները կրակել են Մարտունու շրջանի դաշտերում աշխատող քաղաքացիների ուղղությամբ

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 28 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանական մարտական դիրքերից հունիսի 28-ին ժամը 12:00-ի սահմաններում հրաձգային զենքերով կրակել են կոմբայնի ուղղությամբ. Ճարտար քաղաքի բնակիչ Վահե Առստամյանը (ծնված 1987թ.) Մարտունի քաղաքի վարչական տարածքի «64 հեկտար» կոչվող տեղամասում հացահատիկահավաք կոմբայնով հունձ է կատարել։ «Արմենպրես»-ին այս մասին տեղեկացրին Արցախի ՆԳՆ ոստիկանությունից։

«Նույն օրը ժամը 12:00-ի սահմաններում, Գիշի գյուղի բնակիչ Բախշի Ղահրամանյանը (ծնված 1961թ.) Ճարտար քաղաքի վարչական տարածքի «Ղուրուսու» կոչվող տեղամասում, «Բելառուս-80» տրակտորով գյուղատնտեսական աշխատանքներ իրականացնելիս, հայտնվել է ադրբեջանցի զինծառայողների թիրախում։

Վերջիններս մարտական դիրքերից հրաձգային զենքերով անկանոն կրակել են իր ուղղությամբ։

Գյուղատնտեսական աշխատանքները դադարեցվել են: Հաղորդումը փոխանցվել է ռուսական խաղաղապահ զորակազմին»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Կարդացեք հոդվածը` العربيةРусскийTürkçe
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում