Արցախի իրավասու մարմինները պահանջում են հեռացնել և հերքել կեղծ տեղեկությունները Բաքվի հունիսի 28-ի ագրեսիայի մասին

3 րոպեի ընթերցում

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 28 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի Հանրապետության իրավասու մարմինները ձեռնարկելու են անհրաժեշտ միջոցներ երկրի նախագահի ստորագրած՝ ռազմական դրության պայմաններում կիրառվող լրացուցիչ սահմանափակումների մասին հրամանագրի դրույթները խախտողներին պատասխանատվության ենթարկելու և նման խախտումները կանխելու ուղղությամբ, և պահանջում են հունիսի 28-ին տեղի ունեցած ադրբեջանական հարձակման հետևանքների վերաբերյալ կեղծ տեղեկություններ (այդ թվում՝ վիրավորների ու լրացուցիչ զոհերի առկայության մասին) և ռազմական գաղտնիք պարունակող տեղեկություններ հրապարակած անձանցից ու լրատվամիջոցներից հեռացնել իրենց գրառումները և կատարել հերքող հրապարակումներ։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հաղցորդում է Արցախի տեղեկատվական շտաբը։

«Ինչպես արդեն հայտնվել է, հունիսի 28-ին, խախտելով հրադադարը, Ադրբեջանի զինված ուժերը դիմել են հերթական սադրիչ ու ագրեսիվ գործողությանը, որի հետևանքով մահացու վիրավորում են ստացել Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի 4 զինծառայողներ:

Այդ դեպքի կապակցությամբ սոցցանցերում սկսել են շրջանառվել կեղծ տեղեկություններ՝ խախտելով ս.թ. մայիսի 26-ին ԱՀ Նախագահի ստորագրած ռազմական դրության պայմաններում կիրառվող լրացուցիչ սահմանափակումների մասին հրամանագրի դրույթները:

Այդ դրույթների համաձայն, մասնավորապես, արգելվում են տեղեկատվության որևէ միջոցով Արցախի Հանրապետության պաշտպանունակության, անվտանգության վերաբերյալ տեղեկություններ փնտրելը, ստանալը և տարածելը, այդ թվում՝ դրանց դեմ ուղղված քարոզչությունը:

Արցախի Հանրապետության իրավասու մարմինները ձեռնարկելու են անհրաժեշտ միջոցներ հրամանագրի դրույթները խախտողներին պատասխանատվության ենթարկելու և նման խախտումները կանխելու ուղղությամբ: Ուստի, պահանջում ենք այսօր տեղի ունեցած ադրբեջանական հարձակման հետևանքների վերաբերյալ կեղծ տեղեկություններ (այդ թվում՝ վիրավորների ու լրացուցիչ զոհերի առկայության մասին) և ռազմական գաղտնիք պարունակող տեղեկություններ հրապարակած անձանցից ու լրատվամիջոցներից հեռացնել իրենց գրառումները և կատարել հերքող հրապարակումներ, այլապես կիրառվող պատասխանատվության միջոցները կարող են ավելի խիստ լինել»,- ասվում է հայտարարության մեջ:

Հայերեն

Ելիսեյան պալատում մեկնարկել է Նիկոլ Փաշինյանի և Էմանուել Մակրոնի հանդիպումը

Նեթանյահուն հայտարարել է, որ Իսրայելը մոտ է հաղթանակի Իրանի հետ դիմակայությունում

Պայթյուն է որոտացել Իրանի Ջասկ ծովափնյա քաղաքի մոտակայքում

Իտալիայի ռազմաօդային ուժերը ևս երկու հարվածային անօդաչու թռչող սարք ձեռք կբերեն ամերիկյան General Atomics ընկերությունից

Հովհաննես Շարամբեյանի 100-ամյակին նվիրված ցուցահանդեսը կբացահայտի արվեստագետի գործունեության լայն շրջանակը

Մեծ Բրիտանիայում ավելի քան երկու հազար չվերթ է չեղարկվել տեխնիկական խափանման պատճառով

Օսլոյում տեղի է ունեցել Նորվեգիայի թագավոր Հարալդ V-ի հուղարկավորության արարողությունը

Հայաստանի դպրոցականների ուժեղ և թույլ կողմերը. ԿԳՄՍՆ-ն ներկայացրել է PISA միջազգային գնահատման արդյունքները

«Երևանի երաժշտական գիշեր» միջոցառումով պայմանավորված՝ մայրաքաղաքում կլինեն փակ փողոցներ

Սեպտեմբերի 10-ի միջոցառումների անոնս