Արցախի թեմի բոլոր գործող եկեղեցիներում կատարվելու է Ադրբեջանի սադրանքի հետևանքով նահատակվածների հոգեհանգստյան կարգ
1 րոպեի ընթերցում

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 28 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի թեմի բոլոր գործող եկեղեցիներում հունիսի 29-ին, ժամը 19:00-ի երեկոյան ժամերգության ավարտին կատարվելու է հոգեհանգստյան կարգ՝ հունիսի 28-ի գիշերը ադրբեջանական սադրանքի հետևանքով նահատակված հերոսների հոգիների խաղաղության համար: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին տեղեկացնում է Արցախի տեղեկատվական շտաբը՝ վկայակոչելով Հայ առաքելական եկեղեցում Արցախի թեմը։
«Արցախի թեմը կիսում է կորստյան ծանր վիշտը: Աղոթում ենք, որ Տերը իր լույս օթևաններում ընդունի նահատակների հոգիները»,- հայտնում են Արցախի թեմից:
Կարդացեք հոդվածը` English