Քաղաքականություն

Ադրբեջանի ղեկավարությունը ցեղասպանական գործողություններով ձգտում է հասնել Արցախի վերջնական հայաթափմանը. Արցախի ԱԺ-ն դիմում է միջազգային հանրությանը

4 րոպեի ընթերցում

Ադրբեջանի ղեկավարությունը ցեղասպանական գործողություններով ձգտում է հասնել Արցախի վերջնական հայաթափմանը. Արցախի ԱԺ-ն դիմում է միջազգային հանրությանը

ԵՐԵՎԱՆ, 28 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը ցեղասպանական գործողություններով ձգտում է ռազմական, քաղաքական, տնտեսական գործիքակազմերի կիրառմամբ հասնել իր հիմնական նպատակին՝ Արցախի վերջնական հայաթափմանը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին նշված է Արցախի ԱԺ-ի տարածած հայտարարության մեջ:

«Ադրբեջանի զինված ուժերը, հերթական անգամ կոպտորեն խախտելով 2020 թ. նոյեմբերի 9-ին ընդունված Եռակողմ հայտարարությամբ Լեռնային Ղարաբաղում հաստատված հրադադարի ռեժիմը, ս.թ. հունիսի 27-ի լույս 28-ի գիշերվա ժամը 01.30-ից սկսած տարբեր զինատեսակներից կրակ են բացել Արցախի Հանրապետության տարածքի ուղղությամբ, որի հետևանքով զոհվել է մեր 4 հայրենակից:

Ադրբեջանի կողմից Արցախի լիակատար շրջափակման պայմաններում, հրետանային միջոցների և անօդաչու թռչող սարքերի կիրառմամբ Արցախի Հանրապետության քաղաքացիների այս հերթական սպանությունը վկայում է, որ այդ հանրապետության ռազմաքաղաքական ղեկավարությունը, անտեսելով միջազգային հեղինակավոր կառույցների կոչերն ու որոշումները, խաղաղության և երկխոսության կեղծ օրակարգերով սքողված, ցեղասպանական գործողություններով ձգտում է ռազմական, քաղաքական, տնտեսական գործիքակազմերի կիրառմամբ հասնել իր հիմնական նպատակին՝ Արցախի վերջնական հայաթափմանը:

Ուշագրավ և հատկանշական է, որ Ադրբեջանի կողմից հրադադարի ռեժիմի պարբերաբար իրականացվող խախտումների այս նոր միջադեպը, նախորդ դեպքերին համանման, նույնպես արձանագրվել է այն ժամանակ. երբ ներկայումս ԱՄՆ պետական քարտուղարի միջնորդությամբ Վաշինգտոնում տեղի են ունենում Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների հերթական բանակցությունները՝ հայ-ադրբեջանական հակամարտության խաղաղ կարգավորման հարցերի շուրջ: Դա, անշուշտ, ևս մեկ անգամ վկայում ու հաստատում է, որ«խաղաղության պայմանագրի»շուրջ տեղի ունեցող այս բանակցությունները նույնպես իրականում ոչ այլ ինչ են, քան տարածաշրջանում տևական խաղաղության ու կայունության հաստատման մթնոլորտի ձևավորման նմանակում՝ իբր թե միջազգային ջանքերի համատեքստում:

Խորապես անհանգստացած առկա վտանգավոր իրողությամբ՝Արցախի Հանրապետության ժողովրդի անունից դիմում ենք.

  • ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների ղեկավարներին՝ կարեկցանքի հայտարարություններից, հորդորներից և խորհուրդներից զատ ձեռնարկել կոնկրետ գործնական քայլեր, մասնավորապես, պատժամիջոցներ կիրառել Ադրբեջանի նկատմամբ՝ զսպելով նրա ագրեսիվ նկրտումները: Համոզված ենք, որ երկակի ստանդարտներով գործելաոճը ավելի է ոգևորում Ադրբեջանին՝ նրան դարձնելով սանձարձակ և անվերահսկելի;
  • Ռուսաստանի Դաշնությանը՝ խաղաղապահ առաքելության շրջանակում առավել կոշտ միջոցներով կասեցնել Ադրբեջանի հակամարդկային, ցեղասպան գործողությունները;
  • Վաշինգտոնյանբանակցություններում Հայաստանի Հանրապետության պատվիրակությանը՝ անհապաղ դադարեցնել մեկնարկած բանակցությունները՝ մինչև Արցախի հետ շփման գծում և ՀՀ սահմաններում լիակատար հրադադարի հաստատումը և այն պահպանելու փաստաթղթային երաշխիքների տրամադրումը, հակառակ պարագայում, բանակցությունների շարունակումը կնշանակի ադրբեջանական կողմի ագրեսիվ պահվածքի խրախուսում և միջազգային մակարդակով արտոնություն;

Մեր խոնարհումը բերելով հանուն հայրենիքի իրենց կյանքը նվիրաբերած մեր չորս նահատակների հիշատակին՝պատրաստակամ ենք շարունակելու նրանց սուրբ գործը»,- ասված է հայտարարության մեջ:

Ֆրանսիայում 178 թեկնածու կհանի թեկնածությունը՝ աջերին խանգարելու համար. Le Monde

Քաղաքականություն

Ֆրանսիայում 178 թեկնածու կհանի թեկնածությունը՝ աջերին խանգարելու համար. Le Monde

Դեմոկրատական ​​կուսակցությունը մտադիր է Բայդենին նախագահի թեկնածու առաջադրել հուլիսին

Քաղաքականություն

Դեմոկրատական ​​կուսակցությունը մտադիր է Բայդենին նախագահի թեկնածու առաջադրել հուլիսին

Նիդեռլանդներն առաջիկայում Ուկրաինային կմատակարարի առաջին F-16 կործանիչները

Քաղաքականություն

Նիդեռլանդներն առաջիկայում Ուկրաինային կմատակարարի առաջին F-16 կործանիչները

«Ինչո՞ւ Լեռնային Ղարաբաղում չկան հայեր»․ Freedom House-ի զեկույցը ԼՂ-ում Ադրբեջանի իրականացրածը միջազգային հանցագործություն է որակում

Քաղաքականություն

«Ինչո՞ւ Լեռնային Ղարաբաղում չկան հայեր»․ Freedom House-ի զեկույցը ԼՂ-ում Ադրբեջանի իրականացրածը միջազգային հանցագործություն է որակում

ԱՄՆ պետքարտուղարը խոսել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հասնելու բացառիկ հնարավորության մասին

Քաղաքականություն

ԱՄՆ պետքարտուղարը խոսել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հասնելու բացառիկ հնարավորության մասին

Իրանի նախագահական ընտրությունների առաջին փուլը լի էր անակնկալներով. իրանագետի վերլուծությունը

Քաղաքականություն

Իրանի նախագահական ընտրությունների առաջին փուլը լի էր անակնկալներով. իրանագետի վերլուծությունը

ԱԽ քարտուղարը կարծում է, որ ՀՀ-ն ինքնիշխանության դեմ ճնշումներին կարողացել է դիմակայել ժողովրդավարության շնորհիվ

Քաղաքականություն

ԱԽ քարտուղարը կարծում է, որ ՀՀ-ն ինքնիշխանության դեմ ճնշումներին կարողացել է դիմակայել ժողովրդավարության շնորհիվ

ՀՀ ԱԳՆ խոսնակն անդրադարձել է Մարգարայում Հայաստանի և Թուրքիայի ներկայացուցիչների հանդիպելու մասին հարցին

Քաղաքականություն

ՀՀ ԱԳՆ խոսնակն անդրադարձել է Մարգարայում Հայաստանի և Թուրքիայի ներկայացուցիչների հանդիպելու մասին հարցին

Տեսնում ենք, որ օրգանական կապ է ձևավորվում դատախազական համակարգի և ժողովրդի միջև․ վարչապետ

Քաղաքականություն

Տեսնում ենք, որ օրգանական կապ է ձևավորվում դատախազական համակարգի և ժողովրդի միջև․ վարչապետ

Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովները միմյանց են փոխանցել Կանոնակարգի նախագծերը

Քաղաքականություն

Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովները միմյանց են փոխանցել Կանոնակարգի նախագծերը

ԵՄ-ն բարեփոխումների իրականացման առումով Հայաստանի առանցքային գործընկերն է․ Վասիլիս Մարագոս

Քաղաքականություն

ԵՄ-ն բարեփոխումների իրականացման առումով Հայաստանի առանցքային գործընկերն է․ Վասիլիս Մարագոս

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում