Քաղաքականություն

Ադրբեջանը կանխամտածված ոչ միայն սովամահ է անում Արցախի բնակչությանը, այլև բնաջնջման եզրին է հասցրել. Արթուր Թովմասյան

1 րոպեի ընթերցում

Ադրբեջանը կանխամտածված ոչ միայն սովամահ է անում Արցախի բնակչությանը, այլև բնաջնջման եզրին է հասցրել. Արթուր Թովմասյան

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 28 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանը կանխամտածված ոչ միայն սովամահ է անում Արցախի բնակչությանը, այլև նրան հասցրել է բնաջնջման եզրին: «Արմենպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ այս մասին Արցախի Ազգային ժողովի՝ հունիսի 28-ի նիստում ասաց Ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասյանը:

«ԵԱՀԿ համանախագահները և այդ երկրների առաջնորդները պետք է հասկանան, որ մեր երկրի բռնակցումն Ադրբեջանին կբերի Արցախի հայաթափմանը: Մենք չեն կարող փոխել աշխարհի կարգը: Փոքրիկ Արցախն իրենից վտանգ չի ներկայացնում, բայց վտանգված է մեր ժողովրդի անվտանգ ու լիարժեք ապրելու իրավունքը: Ցավալի է, որ այդ ամենը տեղի է ունենում միջազգային հանրության լուռ համաձայնությամբ»,-նշեց Արթուր Թովմասյանը՝ համոզմունք հայտնելով, որ քաղաքակիրթ աշխարհը բոլոր լծակներն ունի համապատասխան պատժամիջոցներ կիրառելու Ադրբեջանի ռեժիմի դեմ, որը ոչ միայն արհամարհում, այլև ոտնահարում է ՄԻԵԴ-ի և Արդարադատության միջազգային դատարանի որոշումները:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում