Արցախ

Արցախի ՊԲ-ն զոհված հայ զինծառայողների տվյալները կհայտնի լրացուցիչ հաղորդագրությամբ

1 րոպեի ընթերցում

Արցախի ՊԲ-ն զոհված հայ զինծառայողների տվյալները կհայտնի լրացուցիչ հաղորդագրությամբ

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ , 28 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Արցախի և Ադրբեջանի շփման գծում ժամը 07:00-ի դրությամբ իրադրությունը հարաբերականորեն կայուն է: Ադրբեջանական հերթական սադրանքի հետևանքով զոհված չորս հայ զինծառայողների վերաբերյալ Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունը հանդես կգա լրացուցիչ հաղորդագրությամբ:

«ԶԼՄ-ներին և սոցիալական ցանցերի օգտատերերին հորդորում ենք չճշտված տեղեկություններ չհրապարակել, հետևել բացառապես պաշտոնական լրահոսին»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ` նշվում է նախարարության հաղորդագրության մեջ։

Ադրբեջանի զինված ուժերի ստորաբաժանումները հունիսի 28-ին՝ ժամը 01:30-ից, հրետանային միջոցներից կրակ են բացել Մարտունու և Մարտակերտի հայկական դիրքերի ուղղությամբ` կիրառելով նաև ԱԹՍ-ներ։ Հայկական կողմն ունի 4 զոհ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում