Ասիական ինդեքսներ. 27-06-23
1 րոպեի ընթերցում

ՏՈԿԻՈ, 27 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ասիական ֆոնդային բորսաների հունիսի 27-ի առևտրային նստաշրջանների արդյունքները հետևյալն են.
Ճապոնիայում NIKKEI ինդեքսը նվազել է 0.49%-ով և կազմել 32538.33 կետ, իսկ լայն սպառման շուկայի TOPIX ինդեքսը նվազել է 0.28%-ով և կազմել 2253.81 կետ: Չինական Shanghai Composite ինդեքսն աճել է 1.23%-ով և կազմել 3189.44 կետ, իսկ HANG SENG ինդեքսն աճել է 1.88%-ով և կազմել 19148.13 կետ: