Արցախի նախագահի մոտ քննարկվել են պարենային ապահովմանն առնչվող խնդիրներն ու լուծումները

2 րոպեի ընթերցում

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 23 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը հունիսի 23-ին հրավիրել է Անվտանգության խորհրդի նիստ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմից, քննարկվել են Ադրբեջանի կողմից Արցախի շրջափակման պայմաններում պարենային ապահովմանն առնչվող խնդիրներն ու լուծումները:

«Պետական նախարար Գուրգեն Ներսիսյանը զեկուցել է հումանիտար բեռնափոխադրումների կասեցման պատճառով ստեղծված իրավիճակի հաղթահարման ուղղությամբ կատարվող միջոցառումները և ներկայացրել այն ծրագրերը, որոնք մեկնարկել են անցած ամիսներին և ուղղված են պարենային անվտանգության ոլորտում կանխատեսելի ռիսկերի նվազեցմանը:

Գյուղատնտեսության նախարար Գեորգի Հայրիյանը ներկայացրել է վառելիքի սղության պայմաններում բերքահավաքի կազմակերպման և գյուղատնտեսական արտադրանքի հավաքագրման ու մատակարարման ուղղությամբ նախատեսվող միջոցառումները»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Նշվում է, որ ներկայացված հարցերի շուրջ տեղի է ունեցել մտքերի փոխանակություն:

Ըստ աղբյուրի՝ նախագահ Հարությունյանը տվել է մի շարք հանձնարարականներ՝ ուշադրություն հրավիրելով ստեղծված ճգնաժամային պայմաններում բնակչության կենսապահովման ուղղությամբ իրականացվող քայլերի հասցեականության ու արդյունավետության ապահովման վրա:

Հայերեն English Français Русский

Հայաստանում ֆրանսիայի նորանշանակ դեսպանն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր

Երևանի քաղաքապետարանը քաղաքը մաքրող նոր փոշեկուլներ է ձեռք բերել

ՀՀ պետական պարտքը 2026 թվականի հունիսի 30-ի դրությամբ 5 տրիլիոն 116 միլիարդ դրամ է

Հայաստանը քաղաքակրթական կամուրջ է Հնդկաստանի ու Եվրոպայի միջև. Երևանում կայացավ միջազգային համաժողով

Ֆասթ Բանկի աջակցությամբ վերանորոգվել են Դրամատիկական թատրոնի ենթակառուցվածքները

Հայաստան-Լեհաստան մշակութային երկխոսություն. քննարկվել է գորգերի համատեղ ցուցադրության հնարավորությունը

Իսրայելը հայտարարել է Մեծ Բրիտանիայի դեմ պատասխան պատժամիջոցների մասին

Քվեարկության գաղտնիությունը խախտելու վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է

Պակիստանը պատրաստ է պատասխանել Սաուդյան Արաբիայի դեմ հութիների հարձակումներին՝ ըստ Մեքքայի համաձայնագրի

Ծովինար Վարդանյանն ընտրվեց ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի հանձնաժողովի նախագահի տեղակալ