Ադրբեջանի կողմից ամբողջական շրջափակման հետևանքով Արցախում օրեցօր կրճատվում են դեղորայքի սուղ պաշարները

2 րոպեի ընթերցում

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 22 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանի կողմից արդեն 8 օր ամբողջությամբ արգելափակվել է Արցախից բուժառուների տեղափոխումը Հայաստանի Հանրապետության մասնագիտացված բուժհաստատություններ, ինչպես նաև անհրաժեշտ դեղորայքի ու բուժպարագաների ներկրումը:

«Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում Արցախի Առողջապահության նախարարի մամուլի խոսնակ Անգելինա Իսախանյանը նշեց, որ ստեղծված իրավիճակի հետևանքով օրեցօր կրճատվում են դեղորայքի առանց այն էլ սուղ պաշարները:

«Չնայած՝ մինչև ադրբեջանական վերջին սադրանքը, ԿԽՄԿ-ի միջոցով հաջողվել էր որոշ խմբաքանակով դեղորայք և բուժպարագաներ ձեռք բերել ու պահեստավորել, սակայն լիակատար շրջափակման շարունակականության դեպքում լուրջ խնդիրներ կառաջանան: Աշխատում ենք առկա սուղ պաշարներն օգտագործել խիստ խնայողաբար: Այդ պատճառով դադարեցվել են բոլոր պլանային հետազոտություններն ու միջամտությունները»,-մանրամասնեց խոսնակը՝ հավելելով, որ ներկայում բուժհաստատությունների ամբուլատոր հատվածում դեղորայքային ապահովվածությունը կազմում է ընդամենը 20 տոկոս, իսկ ստացիոնարում՝ 40 տոկոս: «Արդեն իսկ 190 բուժառու տարբեր ախտորոշումներով սպասում է ՀՀ մասնագիտացված բուժհաստատություններ տեղափոխվելու հնարավորությանը: Կան նաև անհապաղ տեղափոխման կարիք ունեցողներ՝ ուռուցքային և սիրտ-անոթային ախտորոշումներով»,-ընդգծեց մեր զրուցակիցը:

Նրա տեղեկատվությամբ՝ «Արևիկ» մանկական բուժմիավորումում այսօրվա դրությամբ 6 երեխա գտնվում է վերակենդանացման և նորածնային բաժանմունքում, իսկ Հանրապետական բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքում՝ 5 հիվանդ, որից 2-ը ծայրահեղ ծանր վիճակում:

Ըստ Իսախանյանի՝ արդեն իսկ դեղորայքի ու բուժպարագաների սղություն է զգացվում բոլոր դեղատներում. հատկապես սուր է զգացվում մանկական սննդի ու տակդիրների պակասը:

Հայերեն Русский

ՀԱՄԱՍ-ը բոլոր պաղեստինյան խմբավորումներին միավորվելու կոչ է արել

Կասեցվել են Կենտրոն վարչական շրջանի Անտառային փողոցի 124 հասցեում իրականացվող շինարարական աշխատանքները

Քննարկվել են Հայաստանի և Իտալիայի միջև ագրոպարենային ոլորտում երկկողմ համագործակցության զարգացման հնարավորությունները

ԿԸՀ նախագահը պարզաբանել է Նարեկ Կարապետյանի վերաբերյալ գլխավոր դատախազության միջնորդության մասին որոշումը

Հայաստանն ու Կանադան քննարկել են առաջնահերթ ուղղություններով երկկողմ օրակարգի հարստացման հեռանկարները

Պեսկովը հայտարարել է, որ Ռուսաստանը բարձր մակարդակով կներկայացվի ԱՄՆ-ում կայանալիք G20 գագաթնաժողովին

ԱՀԿ-ն հայտնել է, որ էբոլայից մահացածների թիվը գերազանցել է 1000-ը

Դատախազը հանրային քրեական հետապնդում է հարուցել Նարեկ Կարապետյանի նկատմամբ

Ռուսաստանի դեմ պատժամիջոցների մասին օրինագիծը ԱՄՆ Ներկայացուցիչների պալատ կներկայացվի հուլիսի 22-ին

Իրանը խոստանում է համաչափ պատասխան կամուրջների և էլեկտրակայանների վրա ԱՄՆ-ի հարվածներին