Պաշտոնական

Վարչապետն ընդունել է Կանզասի նահանգապետին և Ազգային գվարդիայի հրամանատարին

1 րոպեի ընթերցում

Վարչապետն ընդունել է Կանզասի նահանգապետին և Ազգային գվարդիայի հրամանատարին

ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է ԱՄՆ Կանզաս նահանգի նահանգապետ Լաուրա Քելլիին և Կանզասի Ազգային գվարդիայի հրամանատար, գեներալ-մայոր Մայքլ Վերներդին:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ կառավարությունից, վարչապետը բարձր է գնահատել Կանզաս նահանգի հետ համագործակցությունը տարբեր ուղղություններով և վստահություն հայտնել, որ տիկին Քելլիի այցը նոր ազդակ կհաղորդի փոխգործակցությանը:

Մասնավորապես, զրուցակիցները քննարկել են տնտեսության, գյուղատնտեսության և ռազմական կրթության ոլորտներում համագործակցության ընդլայնմանն ու խորացմանը վերաբերող հարցեր:

Լաուրա Քելլին շեշտել է Հայաստանի հետ կապերն ամրապնդելու պատրաստակամությունն ու շահագրգռվածությունը:

Անդրադարձ է կատարվել Հայաստանում ժողովրդավարական բարեփոխումների ընթացքին: Վարչապետ Փաշինյանն ընդգծել է ԱՄՆ վարչակազմի աջակցությունը՝ ՀՀ կառավարության ինստիտուցիոնալ բարեփոխումների օրակարգն առաջ մղելու գործում:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում